News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բանավիճել են Ուկրաինայում իրավիճակի պատճառով, գրում է Bloomberg-ը:

Նրա տեղեկություններով՝ լեզվակռիվը տեղի է ունեցել Ստոքհոլմում դեկտեմբերի 1-ին կայացած պաշտոնական ճաշկերույթի ժամանակ նախքան ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մեկնարկը: Միջոցառման ընթացքում Լավրովն ասել է, որ 2014 թվականին Ուկրաինայում իրադարձությունները պետական հեղաշրջում էին: Բացի այդ, նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը միտումնավոր են ճնշում այլախոհությունն ու փորձում են վախեցնել Ռուսաստանին:

Ի պատասխան՝ Բլինքենը հայտարարել է, որ ուժերը, որոնք, իբրեւ, հավատարիմ էին Վիկտոր Յանուկովիչին, ներգրավված էին 2014 թվականին Կիեւում խաղաղ ցուցարարների ուղղությամբ հրաձգության մեջ, ինչպես նաեւ ընդգծել, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական միություն է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Վերջին շրջանում Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Ուկրաինայում հնչում են Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին հայտարարություններ: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անվանել է այդ տեղեկատվությունը լարվածության դատարկ ու անհիմն հրահրում: Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը ոչնչի համար սպառնալիք չի ներկայացնում: Ընդ որում՝ նա չի բացառել սադրանքների հավանականությունը, որը նպատակ ունի արդարացնել այդպիսի հայտարարությունները, եւ նախազգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արեւելքում ճգնաժամի ուժային որոշումները կունենան ամենալուրջ հետեւանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ