News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
481.66
EUR
546.54
RUB
6.29
Տեսնել լրահոսը

Իրանը հրաժարվել է ցանկացած փոխզիջումներից, որոնց նա դիմել էր 2015 թվականի միջուկային գործարքը վերականգնելու հարցով բանակցությունների ժամանակ, եւ ավելին է պահանջել այս շաբաթ ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ կայացած անուղղակի բանակցությունների ժամանակ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Թեհրանի դիրքորոշումն այդպիսի առաջին բանակցությունների ժամանակ ավելի քան հինգ ամիսների ընթացքում հիասթափեցրել է ոչ միայն Միացյալ Նահանգներին ու նրանց եվրոպական դաշնակիցներին, այլ նաեւ Չինաստանին ու Ռուսաստանին, որոնք պատմականորեն ավելի շատ են համակրել Իրանին: Ընդգծելով, որ Միացյալ Նահանգները դեռեւս ցանկանում են վերականգնել գործարքը, որի համապատասխան Իրանը սահմանափակել է իր միջուկային ծրագիրը տնտեսական սահմանափակումներից ազատվելու փոխարեն՝ պաշտոնյան հայտնել է լրագրողներին, որ ժամանակը սպառվում է:

Նա նշել է, որ Իրանն օգտագործել է այդ ժամանակը, որպեսզի արագացնի իր միջուկային ծրագիրը «սադրիչ» միջոցներով:

Հայտարարելով, որ պարզ չէ՝ կարո՞ղ են արդյոք Չինաստանն ու Ռուսաստանն ուժգնացնել տնտեսական ճնշումն Իրանի վրա բանակցությունների ձախողման դեպքում՝ նա նախազգուշացրել է, որ նրանց դիրքորոշումները կարող են փոփոխության ենթարկվել: «Նրանք նույնպես մտահոգված էին, որ Իրանը հրաժարվել է փոխզիջումներից, այնուհետեւ կրկնապատկել է իր պահանջները»,-ասել է նա: «Նրանք իսկապես հիասթափված են՝ դիվանագիտական լեզվով ասած»:

ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ չգիտի, թե երբ կվերականգնվի բանակցությունների հաջորդ փուլը՝ նշելով, որ ամսաթիվը նույնքան կարեւոր է, քան բանակցությունների նկատմամբ Իրանի պատրաստվածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել