News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
481.66
EUR
546.54
RUB
6.29
Տեսնել լրահոսը

Տարեց հույն ուղղափառ հոգեւորականը բղավել է. «Պապ, դու հերետիկոս են», երբ Պապ Ֆրանցիսկոսը մուտք էր գործում Աթենքում ուղղափառ հոգեւորական կառույց, հաղորդում է Reuters-ը:

Տեսանյութում լսվում է՝ ինչպես է երկար ձյունաճերմակ մորուքով տղամարդը բղավում հուներեն բառեր շենքի դրսի հատվածում նախքան ոստիկանության կողմից այդ վայրից նրան հեռացնելը: Ականատեսներն ասում են, որ նա բղավել է բավականին բարձր, որպեսզի Պապի համար լսելի լինի: Տղամարդն ընկել է, երբ նրան տանում էին:

Ֆրանցիսկոսը ժամանել է Հունաստան շաբաթ եռօրյա այցով, որը, ինչպես հույս ունեն հույն կաթոլիկները, կմերձեցնի Արեւելյան ու Արեւմտյան եկեղեցիները:

Քրիստոնեությունը բաժանվել է Հռոմեական կաթոլիկ ու Արեւելյան ուղղափառ եկեղեցու 1054 թվականին այսպես կոչված Մեծ պառակտման հետեւանքով, եւ դարեր շարունակ հարաբերություններն անկայուն են եղել:

Արքեպիսկոպոս Գերաշնորհ Հերոնիմ II-ին ուղղված իր ուղերձում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ներողություն է խնդրել Հռոմեական կաթոլիկ եկեղեցուց պատմական սխալներին մասնակցելու համար, որոնք հանգեցրել են այդպիսի պառակտման: «Ես անհրաժեշտություն եմ զգում դարձյալ ներողություն խնդրել Աստծուց եւ մեր եղբայրներից ու քույրերից սխալների համար, որոնք գործել են բազմաթիվ կաթոլիկներ»,-ասել է Ֆրանցիսկոսը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել