News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պենտագոնը մտադիր է համագործակցել մասնավոր հատվածի հետ բարձր տեխնոլոգիական համակարգեր ստեղծելու եւ Խաղաղ-Հնդօվկիանոսյան տարածաշրջանում դաշնակիցների հետ հարաբերություններն ամրապնդելու համար, որպեսզի պահպանի մրցակցային առավելությունը Չինաստանի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ՊՆ Լլոյդ Օսթինը, հաղորդում է AFP-ն:

Նրա խոսքով՝ տարածաշրջանում, այդ թվում՝ Թայվանում, վերջերս Չինաստանի «ագրեսիվ գործողությունները տագնապահարույց են: Եւ չնայած նա ասել է, որ ԱՄՆ-ն դեռեւս հակված է «մեկ Չինաստանի» վաղեմի քաղաքականությանը՝ նրանք աշխատում են Թայվանի մարտունակությունն ամրապնդելու ուղղությամբ:

«Մենք հիանալի հասկանում ենք՝ ինչ խնդիր է իրենից ներկայացնում Չինաստանը: Սակայն սա Ամերիկան է»,-ասել է Օսթինը: «Ամերիկան չի վախենում մրցակցությունից: Եւ մենք պատրաստվում ենք հաղթել վստահորեն եւ վճռականորեն, ոչ թե խուճապահար ու հոռետեսական կերպով»:

Հարցին՝ արդյո՞ք Թայվանի շուրջ Չինաստանի գործողությունները նախապատրաստում են հետագա պոտենցիալ ռազմական գործողությունների համար՝ Օսթինն ասել է, որ դա շատ նման է նրան, որ Չինաստանն ուսումնասիրում է իր հնարավորությունները եւ շատ նման է փորձի: Ընդ որում՝ նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում հակամարտություն Չինաստանի հետ, ուստի երկու երկրների զինված ուժերի համար կարեւոր է ավելի շատ շփվել ու լինել թափանցիկ:

Նա նշել է, որ մասնավոր ընկերությունների համար դժվար է հաղթահարել Պենտագոնի բյուրոկրատիզմը նոր տեխնոլոգիաներ ստեղծելու դեպքում, եւ նախարարությունը պետք է թեթեւացնի խոչընդոտների հաղթահարումը: Պենտագոնը պետք է հնարավորինս արագ փոխանցի անօդաչու համակարգերի, նանոտեխնոլոգիաների ու արհեստական ինտելեկտի ոլորտում ձեռքբերումներն ԱՄՆ զինված ուժերին:

Օսթինը նշել է, որ ԱՄՆ-ն նաեւ պետք է ամրապնդի իր դաշնակիցների ու գործընկերների ցանցը Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: «Մենք չենք ձգտում ստեղծել ՆԱՏՕ-ի ասիական տարբերակ եւ չենք փորձում ստեղծել հակաչինական կոալիցիա: Եւ մենք չենք խնդրում երկրներին ընտրել ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ»,-ասել է Օսթինը: «Մենք աշխատում ենք միջազգային համակարգերը զարգացնելու ուղղությամբ, որոնք կլինեն ազատ, կայուն ու բաց»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ