News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը համատեղ հեռախոսազրույց են անցկացրել Լիբանանի վարչապետի հետ Էմանուել Մակրոնի՝ թագավորություն կատարած այցի ժամանակ, հաղորդում է AP-ն:

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատիի հետ զրույցի ժամանակ Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան ու Սաուդյան Արաբիան հայտնել են իրենց նվիրվածությունը Լիբանանին՝ չնայած այդ երկրի վրա Իրանի ազդեցության առնչությամբ Սաուդյան Արաբիայի մտահոգությանը:

Ընդ որում՝ Մակրոնը չի նշել՝ կչեղարկվե՞ն արդյոք Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի մյուս երկրների պատժամիջոցները Լիբանանի նկատմամբ: Անցած ամիս թագավորությունը հետ է կանչել իր դեսպանին Լիբանանից, եւ Պարսից ծոցի մի քանի երկրներ նախազգուշացրել են համանման գործողություններ իրականացնել: Էր Ռիադը նաեւ արգելել է ներկրումը Լիբանանից: Լիբանանի տեղեկատվության նախարարը, որի մեկնաբանությունները դարձել են ճգնաժամի պատճառ, ուրբաթ հրաժարական է տվել՝ Ֆրանսիայի առաջնորդի համար հնարավորություն ստեղծելով երկխոսություն սկսել Սաուդյան Արաբիայի հետ: Նախարար Ջորջ Կորդախին քննադատել է Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող պատերազմը Եմենում:

«Մենք ցանկիանում ենք պարտավորություն ստանձնել Լիբանանի ժողովրդին սատարելու հարցում, ուստի անում ենք հնարավորինս ամեն ինչ առեւտրի եւ տնտեսության վերականգնման համար»,-հայտարարել է մակրոնը թագավորությունից մեկնելուց առաջ:

Դա առաջին զրույցն էր սեպտեմբերին վարչապետի պաշտոնը ստանձնած Միկատիի եւ Լիբանանի ավանդական դաշնակից Սաուդյան Արաբիայի թագաժառանգի միջեւ: Միկատիի խոսքով՝ Ֆրանսիայի եւ Սաուդյան Արաբիայի առաջնորդների հետ զրույցը կարեւոր քայլ է Էր Ռիադի հետ պատմական հարաբերությունները վերականգնելու ճանապարհին:

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Ֆրանսիան ու Սաուդյան Արաբիան կաշխատեն միասին Լիբանանին հումանիտար օգնություն առաջարկելու ուղղությամբ:

Մակրոնը մշտապես կապ է պահպանել սաուդցի թագաժառանգի հետ, այդ թվում՝ միջազգային սկանդալների ժամանակ: Մասնավորապես, 2017 թվականին Ֆրանսիայի նախագահի միջամտությունը դարձել է այդ ժամանակ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին օգնություն ցուցաբերելու առանցքային գործոնը, երբ նրան ստիպել են հեռանալ պաշտոնից Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ այցելության ժամանակ:

Մակրոնի խոսքով՝ Սաուդյան Արաբիայի ժողովրդագրական, տնտեսական, պատմական ու կրոնական կշիռը հաշվի առնելով՝ Սաուդյան Արաբիայի հետ երկխոսությունն անհրաժեշտություն է:

Պարսից ծոց իր այցի ժամանակ Մակրոնը նաեւ կենտրոնացրել է ուշադրությունը միջազգային տերությունների հետ Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունների ուղղությամբ, որի մասնակիցն է նաեւ Ֆրանցիան:

Առաջատար սաուդցի ու ֆրանսիացի ընկերությունների խումբը ստորագրել է 27 հուշագիր ներդրումային ֆորումին փոխըմբռնման մասին Մակրոնի այցի ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ