News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի Գերագույն դատարանը հետաքննում է նախագահ Ժաիր Բոլսոնարուի մեկնաբանությունները, որը պնդել է, որ Covid-19-ի դեմ պատվաստանյութերը կարող են մեծացնել ՁԻԱՀ-ով վարակվելու հավանականությունը, հաղորդում է BBC-ն:

Սոցիալական ցանցերի ուղիղ եթերում այդ մեկնաբանություններից հետո արգելափակվել է Facebook-ում եւ YouTube-ում նրա հասանելիությունը՝ համաձայն կեղծ լուրերի նկատմամբ նրանց քաղաքականության:

Բոլսոնարուն հաճախ է կասկածի ենթարկել պատվաստանյութերի արդյունավետությունը: Առանձին հետաքննություն է անցկացվելու նրա՝ համավարակի դեմ պայքարելու ձեւերի վերաբերյալ:

Հոկտեմբերի 24-ին ուղիղ եթերի ժամանակ Բոլսոնարուն հայտարարել է, որ հաղորդագրությունները ենթադրում են, որ Covid-19-ի դեմ ամբողջովին պատվաստված մարդկանց շրջանում ձեռքբերված իմունային անբավարարության համախտանիշը (ՁԻԱՀ) զարգանում է շատ ավելի արագ, քան ակնկալվում էր: Պնդումը հերքվել է գիտնականների ու բժշկության ոլորտում փորձագետների կողմից:

Գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորայեսը հանձնարարել է Բրազիլիայի գլխավոր դատախազ Աուգուստո Արասին պարզել՝ արդյո՞ք կապված են նախագահի մեկնաբանությունները նրա կողմակիցների խմբի հետ, որոնց նկատմամբ ներկայում հետաքննություն է ընթանում կեղծ լուրերի խոշորամասշտաբ թողարկման վերաբերյալ:

Հետաքննության ընթացքում արդեն ձերբակալվել են նախագահի մի շարք դաշնակիցներ, այդ թվում՝ Բրազիլիայի աջակողմյա լեյբորիստական կուսակցության ղեկավար Ռոբերտո Ջեֆերսոնը:

Վերջին ամիսներին Բոլսոնարուն ուժգին ճնշման ներքո է եւ բախվել է մի շարք քաղաքական ճգնաժամերի հետ, որոնք կրճատել են նրա հեղինակությունը:

Հոկտեմբերին բրազիլացի սենատորները քվեարկել են նախագահին կորոնավիրուսի համավարակի մասին նրա պատասխանի կապակցությամբ մեղադրանք ներկայացնելու օգտին: Սենատի հատուկ քննչական հանձնաժողովը սատարել է զեկույցը, որում կոչ է արվում մեղադրել նախագահին, այդ թվում՝ մարդկության դեմ հանցագործությունների համար:

Բոլսոնարուն պնդել է, որ «ոչնչում մեղավոր չէ»: Իսկ մարտին, երբ երկրում մահվան դեպքերի թիվը կտրուկ աճել է, նախագահը կոչ է արել բրազիլացիներին դադարել «նվնվալ» եւ խիստ նվազեցրել է վիրուսի սպառնալիքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ