News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 19
USD
481.65
EUR
546.14
RUB
6.3
Տեսնել լրահոսը


Նախընտրական իրավիճակը Արարատում հանգիստ էր, թեեւ որոշակի լարվածություն կար, քանի որ ՔՊ-ն քարոզարշավի ժամանակ որոշակի լծակներ էր օգտագործում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արարատի բնակիչ, իրավաբան Գայանե Հովհանյանը:

«Այլ տեղերից մեքենաներով մարդիկ բերեցին, ցույց տալու համար, որ դահլիճը լցրել են, բայց Արարատի բնակիչները բոլորն իրար ճանաչում են եւ հասկանալի էր, որ բերել են դրսից մարդիկ: Նաեւ մեքենաների մակնիշներից էր դա երեւում:

Կային նաեւ լուրեր, որ իրենք օգտագործում են իրենց կապերը, ասացին, որ ճնշումներ են գործադրում դպրոցների վրա: Զուգահեռաբար անապահով խավի անձանց ցուցակներ են վերցրել եւ ուզեցել են վախեցնել, թե կկտրենք ձեր օգնությունը: Ես խնդրեցի ձայնագրել, կամ տեսաձայնագրել, բայց մարդիկ մտահոգվում են, որ չզրկվեն դրանից»,-ասաց նա:

Գայանե Հովհանյանը հայտարարեց, որ ՔՊ-ի կողմից քաղաքապետի թեկնածու Ասլան Ավետիսյանը, ով ներկայումս համայնքաի ղեկավարի պաշտոնակատարն է, իր պապային սպանողն է՝ կախելու միջոցով, իսկ դեպքից առաջ ծեծել է. «Ահազանգեր կային, որ երեկվա դրությամբ փող են բաժանում: Ես խնդրեցի, որ փաստով ապացուցեն, որ հաստատենք: Մարդիկ վախենում են, որովհետեւ մտածում են՝ ընտրությունները կավարտվեն, կմնան միայնակ:

Ասում էին, որ դրսից մարդիկ են բերում, մարզպետն է գալիս գյուղերով շրջում, լծակներ են ուզում օգտագործել, բայց ես չեմ կարծում, որ իշխող ուժը կարող է Արարատի մարզում հաջողություն գրանցել, որովհետեւ անհաջող ընտրություն էր կատարված»,-ընդգծեց նա:

Նշենք, որ Արարատ խոշորացված համայնքում մրցակցում են 5 քաղաքական ուժեր՝ ՔՊ-ն, «Հանուն Հանրապետության», «Ապրելու երկիր», «Իմ հզոր համայնք» եւ «Կայունություն» կուսակցությունները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». «Ափսոսում եմ, որ նվիրված եմ եղել մի մարդու, ով դրա արժանիքները չուներ»
Կյանքիս վերջին վայրկյաններին կաղոթեի հայրենիքիս, երեխաներիս, ընկերներիս եւ բոլոր հարազատ մարդկանց համար...
«Հրապարակ». Սերժ Սարգսյանը ասուլիսի փոխարեն հարցազրույց կտա
Վերջին պատերազմից հետո դրանք այլեւս կորցրել են գաղտնիության իմաստը...
«Ժողովուրդ». Հեղափոխությունից հետո ՄԻԵԴ վճիռներն ավելացել են. ուշագրավ իրավիճակ
Նկատենք՝ այս գործը վերաբերում է այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Փաշինյանի...
«Հրապարակ»․ Ադրբեջանցիները զանգահարում են արցախցիներին և շահավետ գործարք առաջարկում
Ըստ ամենայնի, Ադրբեջանի նախագահը փորձում է ցանկացած ճանապարհով տիրանալ Արցախին։ Իսկ համաձայնողներ կա՞ն՝ վաճառողներ...
«Ժողովուրդ». Նոր բախում. երկու կառույցների ջրերը մեկ առվով չեն հոսում
Իսկ Դատախազությունն էլ Կոմիտեին փորձում է իր տեղը ցույց տալ...
«Հրապարակ». Դոն Պիպոն ստիպված է եղել հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից. Նրա տունը հերթական անգամ խուզարկել են
Հիշեցնենք, որ 2018-ի իշխանափոխությունից հետո Դոն Պիպոն կալանավորվեց, նույն օրերին Մանվել Գրիգորյանի նկատմամբ հետապնդումներ...