Երեւանում, դեկտեմբերի 3-ին Երեւանի կենտրոնում գտնվող այգիներից մեկում վթար եւ կողոպուտ է տեղի ունեցել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Երևանի բնակիչ, 37-ամյա Էդգար Ն.-ի դեկտեմբերի 3-ին, ժամը 16:30-ի սահմաններում ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու»-ի այգու հարևանությամբ, Nissan մակնիշի ավտոմեքենան բախվել է իր վարած Kia մակնիշի ավտոմեքենային, որից հետո Nissan-ի վարորդը անհիմն վիճաբանել է իր հետ, ապա բռունցքով հարվածել գլխին, ինչի հետևանքով իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ:
Այդ ընթացքում Nissan-ի ուղևորը իր ավտոմեքենայի սրահից հափշտակել է իր պայուսակը, ապա երկուսով Nissan-ով դիմել են փախուստի:
Կայքի տեղեկություններով՝ Էդգար Ն.-ն ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ պայուսակի մեջ եղել է 54 հազար ԱՄՆ դոլար: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ Nissan-ն ու կողոպուտ կատարած երթադրյալ կասկածյալներին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: