News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Պակիստանում ոստիկանությունը ձերբակալել է 13 կասկածյալի եւ բերման ենթարկել տասնյակ մարդկանց սպորտային սարքավորումների գործարանի՝ Շրի Լանկայից ժամանած աշխատակցին ինքնադատաստանի ենթարկելու առնչությամբ, հաղորդում է AP-ն:

Հարյուրավոր զայրացած մահմեդականների ամբոխը հարձակվել է Փենջաբ նահանգում գործարանի վրա, երբ ֆաբրիկայի շրիլանկացի մենեջերը մեղադրվել է աստվածանարգության մեջ:

Ոստիկանության տվյալներով՝ ամբոխը բռնել է Պրիյանտու Կումարուին, ինքնադատաստանի ենթարկել ու հրապարակավ հրկիզել: Գործարանի աշխատողները մեղադրել են զոհին իսլամի մարգարե Մուհամեդի անունով պաստառները պղծելու մեջ:

Փենջաբի ոստիկանապես Ռաո Սարդարը հայտարարել է, որ քննիչները ձերբակալել են կասկածյալներին, որոնք հրահրել են աշխատակիցներին մենեջերի նկատմամբ բռնության ու նրա սպանության, ինչպես նաեւ լուսանկարել են նրա այրվող մարմինն ու հպարտորեն խոստովանել իրենց կողմից կատարվածը:

Զոհը խնդրել է աշխատողներին հեռացնել բոլոր պաստառները գործարանի մեքենաներից նախքան օտարերկրյա պատվիրակության ժամանումը:

Փենջաբի կառավարության պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ 123 կասկածյալներ բերման են ենթարկվել շարունակական ստուգայցերի ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ