News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մեր շանսերը բարձր եմ գնահատում, մեզ մնացել են ժամեր, որպեսզի պարզ դառնա, որ եթե բարձարձակ մեծամասնություն չգհավաքի մեր ուժը, որ ուժերը կմիանան մեզ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Վանաձորի ընտրություններին մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Վանաձորի քաղաքապետի՝ «Հայրենիք» կուսակցության թեկնածու Վահե Դոխոյանը:

«Մենք չենք կազմի կոալիցիա միայն այն ուժի կամ ուժերի հետ, որոնք մեզ հետ ունեն գաղափարական եւ ռազմավարական հակասություններ: Մենք այս պահին չունենք որեւէ գաղափարական ընդհանուր եզրեր ՔՊ-ի հետ:

Մենք առավոտն ունենալու ենք այն Վանաձորի հենքը, որ այսուհետ պետք է ժպտա,այսուհետ պետք է լինի ամեներջանիկ համայնքը եւ վանաձորցին պետք է լավ ապրի»,-ասաց նա:

Դոխոյանը նշեց, որ ընտրախախտումների մասին ահազանգեր դեռ չեն ստացել» «Դեռ որ մասնակցության թիվն է պակաս: Ամենաշատը սա է անհանգստացնող: Լավ կլիներ, որ շատ մասնակցեին, որովհետեւ իրենք մասնակցեն, թե չմասնակցեն, Վանաձորը պետք է ունենա քաղաքապետ»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ