News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Այսօր լռության օր է, ես որեւէ մեկնաբանություն չեմ անի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Վանաձորում լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետի ՔՊ թեկնածու Արամ Խաչատրյանը:

Նա ընդգծեց, որ «Մամիկոն Ասլանյան» դաշինքի հետ կոալիցիա չեն պատրաստվում կազմել. «Եկեք սպասենք, կտեսնենք՝ ինչ համամասնությամբ են ձայները բաշխվում, եւ դրանից հետո արդեն կորոշենք»:

Թեկնածուն նորմալ է համարում քարոզարշավի ժամանակ բանավեճերն ու սուր հարցադրումները. «Ես ինչ հայտարարել եմ, հաստատում են, բայց հիմա չեմ ուզում մանրմաանսել»:

Նա հերքեց լուրերը, թե ինքը քարոզարշավի ժամանակ օգտագործել է ծառայողական մեքենան: Դիօտարկմանը, թե լուսանկարներ կան մեքենայի, որի համարանիշները փոխբված են եղել, նա ասդաց. «Ես չգիտեմ՝ դա ինչ մեքենա է: Ես քարոզարշավի ժամանակ տեղափոխվել եմ իմ ընկերոջ մեքենայով՝ «Տոյոտա Քեմրի»:

Արամ Խաչատրյանը նաեւ հերքեց, թե պոլիլինիկայի տնօրեին ազատել է աշխատանքից այն պատճառով, որ այդ պոլիկլինիկայի աշխատողներից մեկը լայքել է իր դեմ արված գրառումը. «Ոչ, նման բան չկա, ես չգիտեմ՝ ով ում է լայքել»:

Հարցին, թե իրեն քաղաքապետի թեկնածու առաջադրելը ՔՊ-ի որոշումն է, թե ինքը եւսցանկացել է մարզպետի պաշտոնը թողնել եւ դառնալ Վանաձորի քաղաքապետ, նա պատասխանեց. «Մենք միասին ենք որոշել: Մեր թիմի ցանկացած որոշում ես ի գիտություն եմ ընդունում եւ անվերապահորեն կատարում եմ»:

Թեկնածուն նաեւ տեղեկացրեց, որ այս պահին Լոռու մարզպետի թեկնածության հարց իշխանության մեջ չի քննարկվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ