News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները  11:00-ի դրությամբ: Ըստ այդմ, Հայաստանի 36 համայնքներում տեղի ունեցող համամասնական ընտրակարգով ընտրություններին ժամը 11-ի դրությամբ մասնակցել է ընտրողների ընդամենը 6,15 տոկոսը:

Մասնավորապես, Վանաձորում մասնակցությունը կազմել է 5,64 տոկոս, Արարատում՝ 7,78 տոկոս, Մասիսում՝ 7,18 տոկոս, Թալինում՝ 7,67 տոկոս, Էջմիածնում՝ 3,14 տոկոս:

Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյան համայնքում՝ 16,07 տոկոս: Իսկ ամենացածր մասնակցությունը՝ Արմավիրում՝ 1,87 տոկոս: Երկրորդ ցածր մասնակցությունը Էջմիածնում է՝ 3,14 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ