News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Rafale ֆրանսիական կործանիչների գնումը կհամալրի ամերիկյան F-35 կործանիչներ ձեռքբերելու մասին պլանավորած գործարքը, հաղորդում է Reuters-ը:

ԱՄԷ-ն պատվիրել է Dassault Aviation-ի արտադրության Rafales 80  կործանիչներ եւ Airbus Helicopters-ի արտադրության 12 Caracal ռազմական ուղղաթիռներ 17 միլիարդ եվրո ընդհանուր արժողությամբ:

ԱՄԷ-ի Օդուժի ու ՀՕՊ համակարգերի հրամանատար գեներալ մայոր Իբրահիմ Նասեր Ալ Ալավին հայտարարել է, որ Rafale ինքնաթիռները կփոխարինեն Mirage 2000-ը՝ հավելելով, որ այդ գործարքը դիտարկվում է որպես F-35-ի շուրջ առաջիկա գործարքի լրացում:

ԱՄԷ-ին Lockheed Martin-ի արտադրության F-35 50 մարտական ինքնաթիռների վաճառքը հետաձգվել է Չինաստանի հետ Աբու Դաբիի հարաբերությունների վերաբերյալ Վաշինգտոնի մտահոգության ֆոնին, որը սրվել է նաեւ չինական Huawei ընկերության 5G տեխնոլոգիայի կիրառմամբ:

Անցած ամիս ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է իրականացնել վաճառքը, սակայն պետք է լինի «Էմիրատների պարտավորությունների» հստակ հասկացողություն:

Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ն համաձայնություն էր տվել վաճառել ինքնաթիռները, երբ նախորդ տարի ԱՄԷ-ն կարգավորել էր հարաբերություններն Իսրայելի հետ: Նախագահ Ջո Բայդենի վարչակազմն այս տարի հայտարարել է, որ կշարունակի վաճառքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ