News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ալժիրի ԱԳՆ Ռամթան Լամամրան անվանել է Մարոկկոյի եւ Իսրայելի միջեւ պաշտպանության ոլորտում գործարքը «կեղտոտ ռազմական միություն», հաղորդում է Quds Press-ը:

«Այդ կեղտոտ միության նկատմամբ Մարոկկոյի իշխանությունների յուրաքանչյուր քայլն ավելի է հեռվացնում նրան Ալժիրից ու նրա ժողովրդից»,-հայտարարել է նա:

Նրա խոսքով՝ Մարոկկո-Իսրայել միությունը «արտացոլում է այդ երկու էքսպանսիոնիստական տարածաշրջանային տերությունների նմանությունը, որոնց շարժիչն իրենց զոհերի արհամարհումն է, որոնք զրկվել են հիմնարար իրավունքներից»:

Մարոկկոն եւ Իսրայելը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր անվտանգության եւ հետախուզության ոլորտում համագործակցության մասին Մարոկկոյում Իսրայելի ՊՆ Բենի Գանցի այցի ժամանակ:

1993 թվականին Օսլոյում Պաղեստինի Ազատագրական կազմակերպության ու Իսրայելի միջեւ Խաղաղության համաձայնագրերը ստորագրելուց հետո Մարոկկոն ու Իսրայելը հաստատել են դիվանագիտական հարաբերություններ: Սակայն կապերը խզվել էին 2000 թվականին:

2020-ի սեպտեմբերին Մարոկկոն վերականգնել է Իսրայելի հետ հարաբերություններն ԱՄՆ-ի կողմից հովանավորվող Աբրահամյան համաձայնագրերի շրջանակում, որոնց արդյունքում մի քանի արաբական պետություններ հաստատել են հարաբերություններ Իսրայելի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ