News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն, ժամը 11-ի դրությամբ Հայաստանի 36 համայնքներում ամենացածր մասնակցությունը գրանցվել է ԱՐմավիրում, որտեղ 3 ժամում ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 1,87 տոկոսը, համ 808 ընտրող:

Բանն այն է, որ Արմավիրը միակ համայնքն է, որտեղ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն «Քաղաքացիական պայմանագիրը»:

Մասնակցության ցածր ցուցանիշով հաջորդը Վաղարշապատն է։ Այստեղ քվեարկել է ընդամենը 1359 մարդ, կամ՝ ընտրողների 3.14 տոկոսը։ Ցածր մասնակցության առումով երրորդ տեղում է Արմավիրի Խոյ համայնքը, որտեղ ընտրություններին մասնակցել է 3.16 տոկոսը։

Ամենաբարձր մասնակցությունը եղել է Լոռու մարզի Թումնյան համայնքում՝ 16,07 տոկոս, երկրորդ տեղում Նոյեմբերյանն է՝ 11.11 տոկոս, իսկ երրոդ տեղում՝ Ապարանը՝ 11.08 տոկոս:

Ընդհանուր առմամբ, 36 համայնքներում մասնակցությունը կազմել է 6.15 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ