News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ես երկու ամիս է Վանաձոր համայնքի ղեկավար չեմ, ինչքան մարդը պետք է բարոյական արժեքներից զուրկ լինի, որ հոկտեմբերի 12-ից քաղաքապետ չեղած մարդուն, այսինքն ինձ մեղադրեն առկա խնդիրների համար, իսկ իրենց կողմից նշանակած եւ առայժմ անունն անգամ հանրությանը հայտնի չդարձած անձը, որն այսօր ԺՊ-ն է, մեղավոր չէ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Վանաձորում քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ով առաջադրվել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքի կողմից:

«Մարդը չի հասկացել, որ մեծությամբ երրորդ քաղաքի ղեկը ստանձնելը ոչ միայն աթոռ է ու ծառայողական մեքենա, այլ նաեւ մեծ պատասսխանատվություն, էդ մարդը պետք է հոգար հոգսերը: Ես լավ ժառանգություն եմ թողել: 2016-ի հոկտեմբերին, երբ դարձել եմ քաղաքապետ, ձմեռային պաշտպանության առումով տեխնիկա ու մարդկային ռեսուրս չի եղել: Մենք գիշեր-ցերեկ քնում էի քաղաքապետի սենյակում»,-ասաց նա:

Մամիկոն Ասլանյանը անհեթեթ համարեց պնդումը, թե քաղաքին սպասարկող «Կամազն» անսարք է. «Ի՞նչ է նշանակում՝ 2019 թվականին գնված նոր «ԿԱՄԱԶ»-ն անսարք է: գոնե պարզե՞լ են, թե ինչն է անսարք: Ստից տեխնիկական խնդիրներ են, 5 օր խոսելու փոխարեն կարելի էր սարքել:  Շատ նորմալ եմ համարում, որ երրորդ քաղաքն ունի ընդամենը երկու տեխնիկա, որովհետեւ Վանաձորի համար 2 տեխնիկան 6 ժամում կարողանում էր ամբողջ քաղաքը շրջել: Հիմա էլ մեկ փոշեկուլ եւ ախտահանիչ մեքենա ենք բերում եւ նաեւ կարիք ունենք եւս մեկ հզոր մեքենայի, որ քաղաքի լետռնային շրջանները բարձրանա: Գոնե աղատրման աշխատանքներ կարելի՞ էր կատարել, թե ոչ:

Էդ ո՞նց է մանկապարտեզի վարիչի պաշտոնը գիշերը աճուրդի են հանում, առավոտն արդեն նոր վարիչ կա: Պոլիկլինիկայի վարիչն դեռ չհանած, արդեն գիտեն, թե ում են նշանակում, իսկ քաղաքապետարանի կոմունալ բաժնի ղեկավարն ու տեղակալը արձակուրդում են, չէին մտածում, որ քաղաքում ձյուն է գալո՞ւ»,-ասաց նա:

 

 

Տպել
Ամենաշատ