News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Երբ 2017 թվականին մենք ընտրվել ենք, խնդիրները բազմաթիվ են եղել, շատ աշխատանք է արվել, որը չենք կարող թվարկել. չեմ կարծում, որ քաղաքում այդքան խնդիրներ են մնացել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ապարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ապարանի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Կարեն Եղիազարյան» դաշինքը։ 

Լրագրողի այն դիտարկմանը, որ իր անունը կապում են նախկին իշխանությունների հետ, Եղիազարյանն ասաց. «Եթե ես 2017 թվականի դեկտեմբերին նոր ընտրվել  եմ, ի՞նչ նախկինի մասին է խոսքը։ Ով ինչ ուզում է, խոսում է, ես ոնց մեկնաբանեմ իրենց ասածները»։

Այն լուրերը, թե Ապարանում վարչական ռեսուրս է կիրառվում, Եղիազարյանը նշեց. «Եթե կան փաստեր, տենց բան չկա։ Ով ինչ ուզում խոսում է, եթե ասում են, թող հիմնավորեն»։

Հարցին՝ արդյոք ինքը տեղյա՞կ է՝ ՔՊ-ն բնակիչների նկատմամբ ճնշումներ իրականացնո՞ւմ է, Եղիազարյանը պատասխանեց, որ տեղեկություն չունի այդ մասին։

Անդրադառնալով իր վերաբերյալ քրեական գործերին, համայնքապետն ասաց, որ դրանցից մի քանիսը կարճվել են. «Կեղծ շոու էր, քանի որ դատարանը 12 գործ կարճել է, մնացածն էլ երեւի ամսի 17-ի կկարճվի։ Ապարանցուն ո՞վ կարող է վախեցնել, այ ցավդ տանեմ»։

 

Տպել
Ամենաշատ