News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում, դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի փողոցի թիվ 74/10 հասցեի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 25-ամյա Արայիկ Գ.-ի վարած Mercedes մակնիշի և 23-ամյա Ռուբիկ Գ.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Ռուբիկ Գ.-ն, ուղևորներ, Երևանի բնակիչ, 21-ամյա Էրիկ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից այնուհետև  տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Վիրավորներին փրկարարները դուրս են բերել BMW-ից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային: Հրշեջ- փրկարարները այնուհետև հոսանքազրկել են  ավտոմեքենաները:

Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել ճանապարհի  երթևեկելի գոտուց, բախվել է ծառին  և էլեկտրասյանը, Mercedes-ի անվահեծաններից մեկն էլ կոտրվել է: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ասում էին, որ  նշված ավտոմեքենաները  «գոնկա» էին մտել, ինչի հետևանքով էլ տեղի ունեցավ վթարը: Ոստիկանությունը պարզում է՝  արդյոք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ, իսկ վարորդներ էլ  նույն մարզի նույն գյուղի բնակիչներ են:

Տպել
Ամենաշատ