News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Իրոք, բնակչության մոտ պաիսվություն կա. կարծում եմ՝ կապված է երկրում ստեղծված իրավիճակի եւ եղանակային պայմանների հետ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Վանաձորում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունից հետո NMEWS.am-ի հետ զրույցում նշեց Քանաձորի քաղաքապետի «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Հրանտ Այվազյանը՝ անդրադառնալով ընտրություններին նվազ մասնակցությանը:

«Մարդիկ այդքան էլ գոհ չեն ընտրությունների ընթացքից, պրոցեսներից: Դրանով է պայմանավորված, կարծում եմ: Իհարկե, մարդիկ կան, որ գնահատում են իրենց ձայնը եւ պատրաստ են իրենց ձայնով մասնակցել համայնքի կառավարմանը»,-ասաց նա:

Անդրադառնալով Վանաձորի խնդիրներին, թեկնածուն նշեց, որ ցավում է, որ 21-րդ դարում դեռ կան աղբահանության, լուսավորվածության, ճանապարհների խնդիրներ. «Այդ խնդիրները վաղուց պետք է լուծված լինեին: Դա նախկին ու ներկա իշխանությունների բացթողումներն են: Դա թողնում եմ մեր բնակիչների եզրակացությանը»:

Նա նշեց, որ ԼՀԿ-ի համար սա սոսկ ընտրություններին մասնակցություն չէ. «Մենք պատրաստվում ենք ստանձնել համայնքի ղեկավարումը եւմեր պրոֆեսիոնալ թիմով այնպես աշխատել, որ համայնքի բնակիչներն զգան արդյունքը եւ ապրեն այնպիսի Վանաձորում, որն արժանի է ցանկացած վանաձորցու, ցանկացած հյուրի: Բնականաբար ունենք մեծամասնություն կազմելու հույսեր, ակնկալիքներ: Եթե անկեղծ լինեմ՝ չեմ կարծում, որ որեւէ ուժ 51 տոկոսի շեմը կհաղթահարի, կտեսնենք»,-ասաց ԼՀԿ թեկնածուն:

Դիտարկմանը, որ Վանաձորում հիմնական պայքարը գնում է նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի եւ ՔՊ-ի թեկնածու Արամ Խաչատրյանի միջեւ, ԼՀԿ-ն այս երկուսից որի հետ կոալիցիա կկազմի, Հրանտ Այվազյանը պատասխանեց. «Առանց «եթե»-ի, ԼՀԿ-ն մաս է կազմելու քաղաքի կառավարմանը: Կոալիցիաների մասով այսօր վաղ է խոսելը, կխոսենք ընտրություններից հետո»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ