News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այն ձեռագիրը, որ օգտագործեցին ամբողջ քարոզչության ընթացքում, շատ հին, 90-ականների ձեռագիր էր։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը, որն առաջադրվել է «Դավիթ Համբարձումյան» դաշինքի կողմից:

Նա չբացառեց, որ հնարավոր են կրկնաքվեարկության դեպքեր. «Մարզպետարանը որոշակի զանգեր էր անում մարդկանց, մանկավարժական կոլեկտիվներին նույնպես զանգեր են արել, Մասիս քաղաքում երկու տնօրեններ կան, որոնք, ցավով եմ ասում, ակտիվ ներգրաված են եղել քարոզչությանը, ընդհուպ զանգահարել են աշակերտներին։ Թե ինչի համար են անում, դա թող իրենք մտածեն։ Իրենք իրենց հակասում են, երբ խոսում են այն մասին, որ ժողովուրդն է որոշում, բայց մարզային իշխանությունների միջոցով փորձում են իրենց հին 90-ականների մեթոդները կիրառել»,-ասաց Համբարձումյանը:

Նշենք, որ այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 36 խոշորացված համայնքներում: Մասիսում մասնակցում է իշխող ՔՊ-ն եւ «Դավիթ Համբարձումյան» դաշինքը:

Տպել
Ամենաշատ