News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի համավարակը թուլացրել է Խաղաղ-Հնդօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի հզորությունը, իսկ աճող անորոշությունն անվտանգության ոլորտում պատերազմի «զգալի» ռիսկ է, ասվում է Լոուի ինստիտուտի զեկույցում:

ԱՄՆ դաշնակիցներն ու առանցքային տերությունները, ինչպես Հնդկաստանը, երբեք այդքան կախում չեն ունեցել ամերիկյան պոտենցիալից եւ ռազմական ու ռազմավարական հակակշիռը սատարելու պատրաստակամությունից՝ ի պատասխան Չինաստանի առաջընթացի, հաղորդում է Reuters-ը:

Միեւնույն ժամանակ Պեկինը ձգտում է համոզել Հարավ-Արեւելյան Ասիային չմիանալ ԱՄՆ-ի կոալիցիային՝ միաժամանակ արդիականացնելով իր ռազմական փոխանակումները Ռուսաստանի ու Պակիստանի, ինչպես նաեւ Հյուսիսային Կորեայի հետ: Զեկույցում ասվում է, որ մարտական գործողությունների խորությունը, ԱՄՆ-ի Չինաստանի միջեւ մրցակցության ծավալը եւ բռնկման համար բազմաթիվ պոտենցիալ օջախների բազմությունը պատերազմի զգալի վտանգ են ներկայացնում:

Համավարակը ձախողել է ամբողջ տարածաշրջանի բարգավաճումը՝ թուլացնելով Չինաստանի համապարփակ հզորությունը: Զեկույցում նշվում է, որ կարեծես քիչ հավանական է, որ Չինաստանը երբեւէ գերիշխող դիրք կունենա, ինչպես ժամանակին Միացյալ Նահանգները:

Վերլուծական կենտրոնը հայտարարել է, որ Ավստրալիան, որի հարաբերությունները Չինաստանի հետ էապես վատթարացել են վերջին տարիներին, կարողացել է դիմակայել Չինաստանի աճող հզորությանն ավելի լավ, քան ԱՄՆ դաշնակիցների մեծամասնությունը, սակայն ամենաշատը հենվում է Վաշինգտոնի վրա:

2018 թվականին Ավստրալիան արգելել էր Huawei Technologies Co տեխնոլոգիական հսկային հասանելիությունն իր 5G հեռուստահաղորդակցման ցանցին: Հարաբերությունները վատթարացել էին անցած տարի, երբ Կանբերան կոչ էր արել անկախ հետաքննություն անցկացնել կորոնավիրուսի ծագման մասին, ինչն առաջացրել էր Չինաստանի կողմից մի շարք առեւտրային սահմանափակումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
ԵՄ-ը կկորցնի 2,2 մլրդ դոլար COVID-ի դեմ ժամկետանց դեղամիջոցի պատճառով
Եվրոպան COVID-ի պատճառով կկորցնի 2,2 մլրդ դոլար...
Ամենաշատ