News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կոնտեյներներով բեռնված գնացքն առաջին անգամ Վրաստան է ուղեւորվել Չինաստանի կենտրոնական մասի հյուսիսում գտնվող Գանսու նահանգից, հաղորդում է ՉԺՀ-ում Վրաստանի դեսպանատունը:

Շարժակազմի մեկնարկը տրվել է դեկտեմբերի 4-ին Ուվե քաղաքից: Նշանակետն է Թբիլիսին, ուր գնացքը պետք է հասնի 10-12 օր անց:

Ինչպես նշել են ՆԳՆ-ում, կոնտեյներային երկաթուղային բեռնափոխադրումները Գանսուից պարբերաբար կիրականացվեն ինչպես Վրաստանի, այնպես էլ Եվրոպայի ուրիշ երկրների ուղղությամբ, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:

Չինաստանում Վրաստանի դեսպան Արչիլ Քալանդիան ընդգծել է նախագծի ռազմավարական կարեւորությունը՝ նշելով, որ այն կնպաստնի Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի եւ Վրաստանի՝ որպես տարածաշրջանային առեւտրային, տրանսպորտային եւ լոգիստիկ հանգույցի զարգացմանը:

Իր հերթին Գանսու նահանգի փոխնահանգապետը նշել է Չինաստանի իշխանությունների «Մեկ գոտի, մեկ ուղի» համաշխարհային նախաձեռնության մեջ Վրաստանի աճող դերը: Նրա խոսքով՝ համանման նախագծերի իրագործումը նպաստում է դրան:

Վերջին տարիներին Չինաստանը Վրաստանի գլխավոր ներկրողն է՝ գերազանցելով Ռուսաստանին ու Թուրքիային: 2021 թվականի ութ ամիսների ընթացքում Վրաստանից Չինաստան արտահանման ծավալները գերազանցել են 1995-2015 թվականների ցուցանիշները, իսկ վերջին հինգ տարիների ընթացքում այն աճել է 252 տոկոսով:

Այդպիսի արագ աճի պատճառն է Վրաստանի ու Չինաստանի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 1-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ