News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Իմ քվեն տվել եմ հանուն անվտանգ, կայուն եւ բարեկեցիկ Արարատի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, քվեարկությունից հետո NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արարատի համայնքապետի թեկնածու նախկին ՀՀԿ-ական Ֆիրդուս Զաքարյանը, ով գլխավորում է «Կայունություն» կուսակցության ցուցակը:

«Եղել եմ ՀՀԿ անդամ, 2020-ին դուրս եմ եկել կուսակցությունից: Կուսակցության բարեփոխման հետ կապված տարաձայնություններ ենք ունեցել ղեկավարության հետ: Հետագայում ստեղծել ենք նոր կուսակցություն, որը կոչվում է «Կայունություն»: Ես բոլոր ուժերի հետ համագործակցության կողմնակից եմ, բայց այս պահին մենք տրամադիր չենք այն ուժի հետ դաշինք կամ կոալիցիա կազմել, որը ներկայացնում է  ՀՀԿ-ն: Կան պատճառներ, որոնց մասին այս պահին ես չեմ ուզում խոսել:

ՀՀԿ-ում կային թեւեր, կար ընտրակաշառքային թեւը, որը միշտ վերեւում է եղել, թելադրել է քաղաքականություն: Ես միշտ դրան դեմ եմ եղել: Այսօր էլ նույն ուժերը նույն թեկնածուին նորից սատարում են: Մենք այդ ուժերի հետ չենք ուզենա համագործակցել»,-ասաց նա:

Ֆիրդուս Զաքրյանը հավելեց, որ իրենք ընտրակեղծիքների վերաբերյալ ահազանգեր են ստացել. «Դուրս է գալիս, որ մենք չենք ազատվել այդ աղբից: Չպետք է մարդկանց շեղեն կամ տարհամոզեն նյութականով: Վերջին երկու օրում, լռության օրը խոստումներ են եղել, որ եթե մեր թեկնածուին ձայն տաք, մեզ հետո ձեզ սա կանենք, նա կանենք: Դա արվում է նախկին ուժերի կողմից, որոնք ներկայացնում են ՀՀԿ-ն, Ավշար գյուղում»:

«Կայունության» թեկնածուն նաեւ հայտարարեց, որ կոալիցիա չեն կազմի նաեւ ՔՊ-ի հետ. «Այդ երկու ուժերին բացառում ենք»:

Նշենք, որ Արարատ խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 5 քաղաքական ու՝ ՔՊ-ն, «Հանուն Հանրապետության», «Ապրելու երկիր», «Իմ հզոր համայնք» եւ «Կայունություն» կուսակցությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ