News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ես բացառում եմ Տիգրանաշենի վերադարձը, ուղղակի բացառում եմ. Տիգրանաշենը 19 քառակուսի կիլոմետրանոց տարածք է, Արծվաշենը 40 քառակուսի կիլոմետր տարածք է: Ես համոզված եմ, որն դրանք փոխանակման համատեքստում կլուծվեն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, քվեարկությունից հետո NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արարատի համայնքապետի թեկնածու նախկին ՀՀԿ-ական Ֆիրդուս Զաքարյանը, ով գլխավորում է «Կայունություն» կուսակցության ցուցակը:

«Տիգրանաշենը ռազմավարական նշանակություն ունի մեզ համար, Սյունիքի ճանապարհը  գնում է այդտեղով, ո՞նց կարելի է դա տալ: Բանակցությունների միջոցով դա կլուծվի: Ինչ վերաբերում է Երասխին, այստեղ լինում են կրակոցներ: Այստեղ լուծումներ կան»,-ասաց նա:

Զաքարյանը հիշեցրեց, որ դեռ 1993-ին ինքը լինելով Երասխի ղեկավարը, հանդիպել է Ադրբեջանի Սադարակ բնակավայրի ղեկավարի հետ եւ պյմանավորվել, որ կասեցնեն կրակոցները, որ գյուղացիները կարողանան աշխատել. «Ես համոզված եմ, որ այն կողմում էլ շահագրգիռ չեն, որ կրակեն: Դա խանգարելու է երկու կողմին»,-ընդգծեց թեկնածուն:

Տպել
Ամենաշատ