News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքական Bayraktar հարվածային անօդաչու թռնող սարքերի մատակարարումներն Ուկրաինային կապված չեն Մոսկվայի ու Կիեւի միջեւ լարվախության հետ: Այդ մասին կիրակի հայտարարել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:

«Մենք վաճառել ենք Ուկրաինային ԱԹՍ-ների խմբաքանակ: Այնպես չէ, որ մենք ներկայում վաճառում ենք ԱԹՍ-ները, երբ նկատվում է լարվածություն Ռուսաստանի հետ: Եղել են խմբաքանակի շուրջ պայմանավորվածություններ, որի մասին խոսել ենք ի սկզբանե: Ուկրաինան ունեցել է որոշակի արտադրական եւ ներդրումային նախագծեր: Դա կապված չէ վերջին իրադարձությունների հետ: Չպետք է կարծիք ձեւավորվի, որ Թուրքիան ուղարկում է Ուկրաինային ԱԹՍ-ներ [Ռուսաստանի հետ] լարվածության ֆոնին»,-ասել է Դեմիրը Milliyet թերթին տված հարցազրույցում:

Ավելի վաղ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել էր, որ ուկրաինացի զինվորականները հոկտեմբերի 26-ին առաջին անգամ Դոնբասում կիրառել են Բայրաքթար ԱԹՍ-ն՝ նշելով, որ Բայրաքթարները միշտ օդ են բարձրացվել մարտական լրակազմով եւ կիրառվում են այնտեղ, որտեղ ուժգնացում է անհրաժեշտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ