News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Իմ ձայնը տվեցի հանուն զարգացող, ծաղկող Արարատ համայնքի, որովհետեւ ես  մինչեւ այժմ եղել եմ Արարատի քաղաքապետ եւ բազմաթիվ աշխատանքներ ենք արել, քաղաքի տեսքը փոխվել է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, քվեարկությունից հետո նշեց Արարատի համայնքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական Հայկ Հայկյանը, ով այս ընտրություններին մասնակցում է «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակով:

Հարցին, թե եթե իրենց ուժը 50 տոկոսի շեմը չհաղթահարի, ո՞ր ուժերի հետ է պատրաստ կոալիցիա կազմել, նա պատասխանեց. «Ընդհանրապես, մենք հակված չենք որեւէ մեկին միանալու կամ կոալիցիա կազմելու: Դա ընտրության արդյունքները ցույց կտան, հետո կորոշենք: Բացառում ենք համագործակցությունը ՔՊ-ի հետ»:

Նա նշեց, որ լուրեր եղել են ընտրակաշառքի մասին, սակայն ինքը որեւէ ապացույց չունի. «Վարչական ռեսուրս կիրառելու փաստեր ես չեմ նկատել: Ամբողջ քարոզարշավի ընթացքում ամեն ինչ սահմանների մեջ է ընթացել»:

Տեղեկություններին, թե իր համար ՀՀԿ-ականներն են ակտիվորեն աշխատել. «Ես որպես նախկին քաղաքապետ այդ վարչական լծակները չունեմ եւ վարչական ռեսուրս կիրառել չեմ կարող: Հիմա եթե ՀՀԿ-ականներից կամ ԲՀԿ-ականներից են ինձ պաշտպանում, դա իրենց անձնական որոշելիք հարցն է:

Այո, ես եղել են ՀՀԿ-ական, որի համար չեմ ամաչում, որովհետեւ այդ տարիներին ես աշխատել եմ այնպես, ինչպես վայել է քաղաքապետին: Այս անգամ մենք ընկերներով, համայնքապետերով որոշեցինք, որ քաղաքականությամբ չենք զբաղվելու, այլ զբաղվելու ենք մեր համայնքների սոցիալ-տնտեսական հարցերով, դրա համար որոշել ենք գնալ «Իմ հզոր համայնք» կուսակցության ծրագրով: Մենք ակտիվ քաղաքականությանը չենք մասնակցում»:

Հայկ հայկյանը նշեց, որ ինքը դեռ մեկ տարի ուներ պաշտոնավարելու եւ եթե ԺՊ-ի խնդիր էր առաջանում, ապա ինքը պետք է լիներ այդ ժամանակավոր պաշտոնակատարը: «Կամ կարող էին ինձ ազատել եւ իմ տեղակալին նշանակել պաշտոնակատար, բայց ըստ երեւույթին, իմ անձը ձեռք չէր տալիս, դրա համար էլ ժամկետըից շուտ անօրինական, անհեթեթ պատճառներով երկու հուդաների ստորագրությամբ, նկատի ունեմ ավագանու անդամներին, իբր արձանագրություն են կազմել, որ ես նիստեր չեմ անցկացրել եւ ինձ ազատեցին աշխատանքից»,-ընդգծեց Հայկյանը:

Նշենք, որ Արարատ խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 5 քաղաքական ու՝ ՔՊ-ն, «Հանուն Հանրապետության», «Ապրելու երկիր», «Իմ հզոր համայնք» եւ «Կայունություն» կուսակցությունները:

Տպել
Ամենաշատ