News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Չեխիայի նոր վարչապետ Պյոտր Ֆիալայի կառավարությունը դեմ է կենսաթոշակառուների եւ որոշ մասնագիտությունների ներկայացուցիչների շրջանում քովիդի դեմ պարտադիր պատվաստումներին, ինչպես պահանջում է դատական հայց ներկայացրած Անդրեյ Բաբիշի կառավարությունը, հայտարերել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի թեկնածու Մարտին Յուրեչկան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեր կառավարությունը կչեղարկի 60 տարեկանից բարձր եւ որոշ մասնագիտությունների ներկայացուցիչ մեր հայրենակիցների շրջանում պարտադիր պատվաստման որոշումը»,-նշել է նա: Հանրապետության նոր իշխանությունների կարծիքով՝ այդ միջոցն արդյունավետ չէ, եւ քաղաքացիները պետք է պատվաստվեն կամավորության հիման վրա, համարում են նրանք:

Նոր իշխանությունները պատրաստվում են պայքարել կորոնավիրուսի դեմ երկրում գործող համաճարակաբանական կանոնները, այդ թվում՝ հանրային վայրերում բժշկական դիմակներ կրելու պահանջը խախտելու դեպքում վարչական տույժերի խստացման միջոցով: Այդուհանդերձ, ինչպես նշել է Յուրեչկան, նոր կառավարությունը պատրաստ է դիտարկել կառավարություն ներկայացրած կոլեկտիվ դիմումներն առանձին մասնագիտությունների ներկայացուցիչներից իրենց ոլորտներում պարտադիր պատվաստումների առնչությամբ:

Առողջապահության գործող նախարար Ադամ Վոյտեխն իրազեկել է դեկտեմբերի 3-ին, որ առաջիկայում կսկսի գործել 60 տարեկանից բարձր մարդկանց, ինչպես նաեւ բժիշկների, սոցիալական պաշտպանության ծառայությունների աշխատակիցնրեի, հրշեջների ու ոստիկանների շրջանում պարտադիր պատվաստման որոշումը, որը պետք է հրապարակվի առաջիկա շաբաթներին եւ գործի 2022 թվականի մարտի 1-ից:

Չեխիայի բնակչությունը կազմում է շուրջ 10,7 միլիոն մարդ, սակայն Եվրամիությունում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքերի թվով առաջին հորիզոնականներից մեկն է գրավում երկիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ