News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սարատովի մարզային դատարանը ութ տարվա ազատազրկման է դատապարտել 39-ամյա օրենքով գող Բեսիկ Քվինիխիձեին, որը քրեական աշխարհում հայտնի է՝ որպես Բեսո Ռուստավսկի: Այդ մասին հաղորդում է «Վերսիա Սարատով» պարբերականը՝ հղում անելով դատարանի մամուլի ծառայությանը:

Քրեական հեղինակությունը կպահվի հատուկ ռեժիմի գաղութում: Նա մեղավոր է ճանաչվել ՌԴ ՔՕ 210.1 հոդվածով («Հանցավոր հիերարխիայում բարձրագույն դիրքի զբաղեցում»):

Դատարանը վճռել է, որ Բեսո Ռուստավսկին հատուկ ռեժիմի գաղութում գտնվելու ժամանակ ցուցաբերել է քրեական ճնշում դատապարտյալների վրա, զբաղվել նրանցից գումար շորթելով: Գումարը դուրս է բերվել ուղղիչ հաստատությունից տարածաշրջանի հանցավոր աշխարհի ներկայացուցիչներին աջակցելու համար:

Դատախազության նյութերից հետեւում է, որ Քվինիձեն «թագադրվել» էր 2013 թվականին, իսկ 2019 թվականի ապրիլից մինչեւ 2020-ի դեկտեմբեր զբաղեցրել բարձրագույն դիրք քրեական հիերարխիայում՝ գտնվելով Սարատովի եւ Չելյաբինսկի մարզերի գաղութներում: Իր հանցավոր կարգավիճակը ցուցադրելու համար նա որոշակի դաջվածքներ է ավելացրել իր մարմնի վրա: Նրա մեղքը հաստատել են վկաները:

Նրա կարգադրմամբ բանտարկյալները խախտել են ռեժիմն ու հրաժարվել ենթարկվել վարչակազմի աշխատակիցների օրինական պահանջներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ