News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն դարձյալ անհարմար դրության մեջ է հայտնվել, երբ «Կիեւ» հեռուստաալիքի եթերում խոսել է ձնաբքի ժամանակ կոմունալ ծառայությունների պատրաստության մասին, որն օդերեւութաբանները կանխատեսում են Ուկրաինայի մայրաքաղաքում առաջիկա օրերին, հաղորդում է «Ֆոկուս»-ը:

Այսպես, քաղաքապետն առաջարկել է փողոցները ձնով լցնել սպասվող տրանսպորտային կոլափսի դեմ պայքարելու համար:

«Ձյան առատ տեղումները միշտ հանգեցնում են տրանսպորտային կոլափսի: Կլցնենք ձնով, կմաքրենք առավելագույն արագությամբ ե՛ւ գիշերը, ե՛վ ցերեկը»,-հայտարարել է Կլիչկոն:

Նա նաւե նշել է, որ ձյան առատ տեղումների հետեւանքների դեմ պայքարելու համար ներգրավվել է 400 միավոր տեխնիկա: Նրա խոսքով՝ քաղաքապետարանում պատրաստ են գործադրել մասնավոր ընկերությունների հավելյալ տեխնիկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ