News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի Համայնքների պալատի խոսնակը խոստացել է ձեռնարկել հետաքննություն կոկաին եւ ուրիշ արգելված նյութեր խորհրդարանում օգտագործելու «աճող ապացույցների» կապակցությամբ, հաղորդում է Times-ը:

Լինդսի Հոյլը պարզաբանել է, որ, նրա տեղեկություններով, կոկաինի հետքերը հայտնաբերվել են մի շարք վայրերում, որտեղ կարող էին հայտնվել միայն խորհրդարանական անցագրեր ունեցող մարդիկ: Մասնավորապես, թմրանյութի հետքեր են հայտնաբերվել զուգարաններում վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ ՆԳ նախարար Փրիթի Փաթելի աշխատասենյակների մոտ:

Պահպանողական կուսակցությունից պատգամավոր Չարլզ Ուոքերը, որը գլխավորում է վարչական հանձնաժողովը, հայտարարել է, որ արդեն հաջորդ շաբաթ այդ հարցը կքննարկվի Համայնքների պալատում: Ուոքերն առաջարկել է ավելացնել որոնողական շների թիվը խորհրդարանում, որպեսզի կենդանիները կարողանան գտնվել խորհրդարանի ամբողջ տարածքում թմրանյութերի դեմ պայքարի նախաձեռնության շրջանակում:

«Համայնքների պալատն ունի պայթուցիկ նյութեր հայտնաբերելու համար ծառայողական շներ պահելու երկար պատմություն»,-հիշեցրել է Ուոքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ