News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 5-ին Լոռու մարզի մի քանի խոշորացված  համայնքներում՝  անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից:

Նշված ընտրությունների համատեքստում իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի  հանցագործությունների վերաբերյալ 6 հաղորդում կամ ահազանգ, որոնք  բոլորն էլ ստացվել են ֆիզիկական անձանցից, այդ թվում նաև Տեղամաային ընտրական հանձնաժողովների նախագահներից, ՀԿ ներկայացուցիչներից և վերաբերում են քվեարկության  գործընթացին:

 Մասնավորապես, ստացված հաղորդումներից և ահազանգերից՝

4-ը  վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, որոնցից մեկն արձանագրվել է Թումանյան, 3-ը՝ Սպիտակ խոշորացված համայնքների ՏԻՄ համամասնական ընտրություններում,

1-ը՝ Սպիտակ խոշորացված համայնքի ընտրատեղամասերից մեկում ընտրողների քվեարկված քվեաթերթիկները պատռելու միջոցով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն,

1-ը՝  Սպիտակի խոշորացված համայնքի ընտրություններում անձի կողմից իր կատարած քվեարկությունը լուսանկարելու միջոցով առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:

 Մարզի դատախազության հանձնարարությամբ ընդհանուր 6 հաղորդումներից 5-ն ուղարկվել է նախաքննության մարմին, իսկ 1-ը՝ հետաքննության մարմին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:

Մինչև քվեարկության մեկնարկը, այսինքն ընտրարշավի ընթացքում ՀՀ Լոռու մարզի  խոշորացված համայնքների ընտրությունների հետ կապված առերևույթ ընտրական հանցագործության վերաբերյալ հաղորդում-ահազանգեր ստացված չեն եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ