News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սեւան խոշորացված համայնքի Ավագանու ընտրություններին համոզիչ հաղթանակ է տարել «Սարգիս Մուրադյան» դաշինքը, որը գլխավորում է Սեւանի գործող քաղաքապետ Սարգիս Մուրադյանը: Հայաստանի ԿԸՀ տվյալներով՝ 24 ընտրատեղամասերից 22-ի տվյալները հաշվելուց հետո նշված դաշինքի օգտին է քվեարկել 77,95 տոկոսը (8584 ձայն): Երկրորդ տեղում է ՀՅԴ Դաշնակցությունը 12,1 տոկոս ձայներով (1333 ձայն): Վերջին տեղը զբաղեցրել է Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, որի օգտին քվեարկել է 9,88 տոկոսը (1090 քաղաքացի): Սեւանում ընտրողների մասնակցությունը կազմել է 40,7 տոկոս: Հատկանշական է, որ Սեւան խոշորացված համայնքում Հայաստանի վարչապետի կուսակցությունը չի մասնակցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ