News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի երրորդ քաղաքի՝ Վանաձորի ներկայացուցչական մարմնի ընտրությունների բոլոր 63 ընտրատեղամասերի արդյունքների մշակման արդյունքներով վստահ հաղթանակ է տարել «Մամիկոն Ասլանյան» ընդդիմադիր դաշինքը՝ նախկին քաղաքապետի գլխավորությամբ։ Նրա օգտին քվեարկել է ընտրողների 38.71 տոկոսը (12810)։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդամենը 25.06 տոկոս (8295) աջակցություն է ստացել։ Անսպասելի բարձր արդյունք է գրանցել քիչ հայտնի Հայաստանի աշխատանքային սոցիալիստական ​​կուսակցությունը։ Այն հավաքել է ձայների 14.53 տոկոսը (4809): Սակայն բանն այն է, որ այս կուսակցության ցուցակը գլխավորել է ոչ անհայտ Արկադի Փելեշյանը, որը ժամանակին եղել է Վանաձորի փոխքաղաքապետ:

Չորրորդ հորիզոնականում Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունն է, որն ստացել է 4.48 տոկոս (1483 ձայն), նրան հաջորդում է «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 4.29 տոկոս ձայնով (1420):

Մնացած 5 մրցակիցները Վանաձորի ավագանի չեն անցել, քանի որ չեն հաղթահարել 4 տոկոսի շեմը: Դրանց արդյունքները հետեւյալն են.

«Լուսավոր Հայաստան»՝ 3.96 տոկոս (1313),

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 2.97 տոկոս (984),

«Հանրապետություն» կուսակցություն՝ 2.64 տոկոս (874),

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական ​​կուսակցություն՝ 2.06 տոկոս (683)։

Իսկ վերջին տեղում Հայաստանի Կոմունիստական ​​կուսակցությունն է` 1.26 տոկոս (419 ձայն)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ