News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 17
USD
480.88
EUR
550.94
RUB
6.32
Տեսնել լրահոսը

Իլոն Մասկը հայտարարել է Cybertruck էլեկտրապիկապի նոր տարբերակի ստեղծման մասին, հայտնում է Electrek պարբերականը։

Մասկը նոր մոդելի մասին Twitter-ի իր էջում է ազդարարել։ Գործարարն ասել է, որ ընկերության ինժեներները թարմացրել են էլեկտրական պիկապը՝ դրանում ավելացնելով նոր առանձնահատկություններ։ Այսպես, Cybertruck-ը յուրաքանչյուր անիվի համար կստանա չորս շարժիչ՝ երեքի փոխարեն, որոնք առկա էին մեքենայի սկսբնական տարբերակում։

Վարորդը չորս անիվներից յուրաքանչյուրի պտտող պահը ինքնուրույն կառավարելու հնարավորություն կստանա։ Նաեւ մեքենայում կհայտնվեն երկու նոր գործառույթներ՝ «տանկի ռեժիմ» եւ «խեցգետնի ռեժիմ»։ Առաջին ռեժիմում պիկապը կկարողանա պտտվել իր առանցքի շուրջը, ինչը կբարելավի էլեկտրաքարի մանեւրելիությունը, երկրորդում՝ Cybertruck-ը կկարողանա անկյունագծով շարժվել։

Tesla-ի ղեկավարը նշել է, որ չորս էլեկտրաշարժիչներով մոդելն կփոխարինի երեք շարժիչով ավելի վաղ տարբերակին: Լրագրողները նկատել են, որ ընկերության կայքից անհետացել են մեքենայի բնութագրերի ու գնի մասին տեղեկությունները։ Ի սկզբանե Cybertruck-ն ուներ մոտ 800 կիլոմետր ընթացքի պահուստ, էլեկտրական պիկապը գնահատվում էր 69,9 հազար դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄԷ-ում կատարել են թռչող էլեկտրամեքենայի նախատիպի առաջին թեստավորումները
Ցանցում հայտնվել է թռչող «հիպերքարի» թեստերի տեսանյութը...
Tesla-ն հայտարարել է որոշ ապրանքների դիմաց Dogecoin կրիպտոարժույթով վճարելու հնարավորության մասին
Dogecoin-ի միջոցով կատարված գնումները չեն կարող վերադարձվել, փոխանակվել կամ չեղարկվել...
Rolls-Royce ավտոմեքենաների վաճառքը 2021 թվականին հասել է ռեկորդային բարձր մակարդակի
Rolls-Royce ավտոմեքենաների վաճառքն աճել է 49%-ով՝ 2021 թվականին հասնելով ռեկորդային առավելագույնի․․․
Tesla-ի օգնությամբ կրիպտոարժույթի մայնինգի միջոց է գտնվել
Մանիպուլյացիաների նպատակն էլեկտրաէներգիայի խնայողությունն է...
BMW-ն ներկայացրել է քրոսովեր, որը փոխում է թափքի գույնը
BMW-ն ներկայացրել է էլեկտրական քրոսովերի կոնցեպտային տարբերակը, որը կոչվում է Flow․․․
Bentley-ն վաճառքի ռեկորդ է սահմանել 2021 թվականին
Անցնող տարին բարդ էր ավտոարտադրողների մեծամասնության համար՝ մասերի պակաս, ձեռնարկությունների աշխատանքի դադարեցում․․․
Ֆոտոռեպորտաժներ