News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
481.66
EUR
546.54
RUB
6.29
Տեսնել լրահոսը


ՏԻՄ ընտրություններին ամենալավ գնահատականը արդյունքների առումով, թերեւս, տվել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդունելով, որ ՔՊ-ն ձախողել է այս ընտրություններում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը:

Նրա խոսքով, Փաշինյանը փորձել է դա արդարացնել նրանով, որ զաբաղված են եղել արտաքին անվտանգային մարտահրավերներով, ավելի կարեւոր գործեր են ունեցել, դրա համար իրենց կանխատեսածից ավելի վատ արդյունքներ են արձանագրել, քանի որ կաշառք չեն բաժանել, խախտումներ տեղի չեն ունեցել. «Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ այս ընտրությունների նախօրյակին պետությունն իբր պատահաբար սոցիալական աջակցության քսակն էր բացել մարզերին ու համայնքներին: Սա զուտ համընկնում չէ: Նաեւ խոշորացման փնջերն այնպես են կազմվել, որ իրենք կարողանան հնարավորինս շատ ձայներ հավաքել, որը նույնպես պատահականություն չէ: Հիշեցնեմ, որ ընտրություններից առաջ ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ հալածանքներ են տեղի ունեցել: Նաեւ հիշեցնեմ, որ իերնք մոբիլիզացրել էին իրենց ողջ վարչական ռեսուրսը: Բայց այս ամենով հանդերձ իրենք պարտվել են»,-ասաց Խաչատրյանը:

Նա նշեց, որ 36 խոշորացված համայնքներից ընդամենը 15-ում է ՔՊ-ն կարողացել հավաքել այնքան ձայն, որ կարողանա միանձնյա իշխանություն ձեւավորել, իսկ 21 համայնքներում ոչ իշխանական ուժերը 8-ում միանձնյա, իսկ 13-ում կոալիցիայով կարող են կազմել մեծամասնություն:

«Իրենք որոշ համայնքներում, որ ներկայացնում են, թե հաղթել են, իրականում հենց այդտեղ են պարտվել, որովհետեւ հույսը դրել են այն մարդկանց վրա, որոնք տարիներ շարունակ, ընտրությունից ընտրություն  սպասարկել են օրվա քաղաքական իշխանության շահերը: Իրականում իրենք են գործիք դարձել այդ պատեհապաշտ մարդկանց ձեռքում, որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ են լքել խորտակվող նավը:

Կարող ենք արձանագրել, որ 2018-ից հետո իշխանությունը 2021-ին կորցրեց 200 հազարից ավելի ձայն, շարունակում է իր պարտությունների շղթան: Իշխանությունը պարտվել է Կապանում, Գյումրիում, Մեղրիում, Գորիսում, Ախուրյանում եւ սա շարունակական գործընթաց է: Եթե այսպես շարունակվի, շատ շուտով կտեսնեն, որ որեւէ աջակցություն չունեն»,-ընդգծեց ՀՅԴ-ական պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փարաքարում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին միացել է համայնքի 5944 բնակիչ. «Ապրելու երկիր»
Բոլոր ստորագրությունները փոխանցվել են կառավարության աշխատակազմ և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն...
«Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքարում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով դիմել է կառավարությանը
Այս կապակցությամբ, «Ապրելու երկիր» խմբակցությունը դիմելու է դատարան՝ կառավարության անգործության հիմքով և կառավարության կողմից իր...
ԿԸՀ-ն որոշեց. Վեդի համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան մարտի 27-ին
Նշենք, որ օրենքի պահանջով յոթօրյա ժամկետում պետք է հրապարակեն ընտրությունների անցկացման ժամանակացույցը, այդ թվում՝ թեկնածուների գրանցման, քարոզարշավի մեկնարկի վերաբերյալ...
Արտասովոր իրավիճակ Փարաքարում․ համայնքապետի երկու թեկնածուներն էլ պնդում են, որ հաղթել են (ֆոտո)
Վոլոդյա Գրիգորյանն այժմ չի կարողանում մուտք գործել համայնքապետի սենյակ, քանի որ աշխատասենյակի դուռը փակ է․․․
8 քրեական գործ՝ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ. դատախազություն
Ամենաշատ հաղորդում-ահազանգերը վերաբերել են ՀՀ Գեղարքունիքի մարզի խոշորացված համայնքներում կայացած (թվով 18), ամենաքիչը՝ ՀՀ Տավուշի...
ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու մասին հայտարարել էինք, բայց հետո իրենք մեզ հետ չցանկացան աշխատել. Ամասիայի նոր համայնքապետ
Փաստորեն, ՔՊ-ականները չեն լինելու ավագանու կազմում, իրենք իրենց 6 մանդատները չեն վերցրել...