News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Սուդանաբրիտանացի գործարար Մո Իբրահիմի կողմից հիմնադրված, Աֆրիկայի լավագույն կառավարիչներին աջակցող հիմնադրամի զեկույցում ասվում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումների ցածր ցուցանիշները մայրցամաքում SARS-CoV-2-ի մուտացիաների առաջացում են հրահրում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Այս ճգնաժամի (կորոնավիրուսի համավարակի) ամենասկզբից մեր հիմնադրամը եւ աֆրիկյան այլ կազմակերպություններ նախազգուշացնում էին, որ առանց պատվաստումների Աֆրիկան կարող է իդեալական ինկուբատոր դառնալ վիրուսի տարբերակների համար»,- ասել է Իբրահիմը:

Նա նշել է, որ համավարակը հաղթահարելու միակ ճանապարհը համաշխարհային պատվաստումներն են։ Ներկայումս աշխարհում «պատվաստումների խտրականություն» է դիտարկվում, եւ աֆրիկյան երկրները, նրա խոսքով, բախվել են այդ խնդրին։

Իբրահիմն ընդգծել է, որ Աֆրիկան համավարակը կհաղթահարի միայն այն դեպքում, եթե նրա բնակչության 70%-ը մինչեւ 2022 թվականի վերջը պատվաստվի, սակայն նման զարգացման հավանականությունը քիչ է։

Զեկույցում ասվում է, որ աֆրիկյան 54 պետություններից միայն 5-ն են կատարել մինչեւ այս տարվա վերջը բնակչության 40%-ի ամբողջական պատվաստման Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած նպատակի կեսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վահան Քերոբյան. ՀՀ պաշտպանության նախարարի հարսանիքին QR կոդը ցույց տալու իմաստ չկար
Նա պարզաբանեց, որ հարսանիքից երկու օր առաջ հրապարակավ պատվաստվել էր բուստերային դեղաչափով...
Թել Ավիվի դատարանն արգելել է ուսուցիչների գործադուլը՝ դպրոցներում կարանտինային նոր կանոնների պատճառով
Հունվարի 27-ից Իսրայելում բոլոր դպրոցականները «պետք է հակագենի շաբաթական երկու տնային թեստ հանձնեն՝ կիրակի եւ չորեքշաբթի օրերին, նախքան ուսումնական հաստատություն մտնելը...
Արայիկ Հարությունյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է
Արցախի նախագահն աշխատանքային նորմալ ռեժիմով աշխատում է...
Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք է գրանցվել. Բժիշկները 6 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով...
Բանակի 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է․ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Հետաձգվել է, քանի որ երկրում համաճարակային իրավիճակը կտրուկ սրվել է…
Պրոգրեսիվ աճի շրջանում ենք. Կովիդով հիվանդների միայն 5-6 տոկոսն է, որ կարիք ունի հոսպիտալացման. Ավանեսյան
Ունենք մահճակալների ծավալման պլանը, այս պահին դեռ այն ամբողջովին չենք գործարկել, ներկայում 6 բժշկական կենտրոն է ընդգրկված կորոնավիրուսի բուժման մեջ...