News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 17
USD
480.88
EUR
550.94
RUB
6.32
Տեսնել լրահոսը


2022 թվականին 7 տոկոս տնտեսական աճի վերաբերյալ կառավարության հաշվարկները խնդրահարույց են, չհիմնավորված լավատեսության նպատակը զուտ քաղաքական է եւ միտված է սուտ խոստումների միջոցով զսպելու օրեցօր վատթարացող պայմաններում ապրող մեր քաղաքացիների զայրույթը եւ անհաջող փորձ է 44-օրյա պատերազմում պարտությունից հետո ստեղծված իրավիճակը ներկայացնելու որպես նոր հնարավորությունների դարաշրջան: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ իշխանությունը փորձում է մանիպուլյատիվ մեթոդներով ցույց տալ, թե այդ 7 տոկոս աճն իրատեսական է:

Նրա խոսքով, վիճակագրության համաձայն այս տարվա 9 ամիսների ընթացքում տնտեսական աճը նախորդ տարվա համեմատ կազմել է ընդամենը 2,66 տոկոս, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,4 տոկոս, իսկ 10 ամսվա տվյալներով այն իջել է 4,3 տոկոսի:

Ինչ վերաբերում է գնաճին, Խաչատրյանը նշեց, որ ՀՀ-ում երրորդ եռամսյակին 12-ամսյա գնաճը կազմել է 8,9 տոկոս: Սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների դասում գնաճը կազմել է 15,4 տոկոս: Բանջարեղենը 64,5 տոկոսով է թանկացել: «Եթե չեք կարող գները վերահսկել, ո՞ւմ եք պետք: Եթե չեն կարողանում ոչ տնտեսությունը զարգացնել, ոչ անվտանգություն ն ապահովել, պետականության բուն գաղափարն են վարկաբեկում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Խոզի մսի գինը բարձրացել է
Սրան զուգահեռ նկատենք նաեւ, որ թանկացել է տավարի միսը. ցլիկի փափուկ մսի մեկ կիլոգրամը 4400 դրամ է, աղացած մսի մեկ կիլոգամը հասնում է 3000 դրամի, իսկ…...
ՊԵԿ նախագահն այցելել է Արևմտյան մաքսատուն, ծանոթացել «Կարգո» բեռնային համալիրի վերանորոգման աշխատանքներին
Կոմիտեի ղեկավարին ներկայացվել է «Կարգո» բեռնային համալիրի վերանորոգման աշխատանքների ընթացքը...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները...
Փոքր և միջին ջրամբարների կառուցման ծրագրի աշխատանքների հարցով աշխատանքային խումբ է ստեղծվել. Ով է այն գլխավորելու
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և համաձայն...
Հայաստանի ազգային ավիափոխադրող «FlyArna»-ն ներկայացրել է իր ապրանքանիշը. ամռանը կլինեն առաջին թռիչքները
Սկզբում օդ կբարձրանան երկու օդանավեր, իսկ մինչև տարեվերջ նախատեսվում է օդային ճանապարհորդության դուրս բերել ևս երկու-երեքը...
Հայաստանի երկու օդանավակայաններում ուղեւորահոսքի ցուցանիշը ողջ 2021 թվականին
Հունվարին ուղեւորահոսքը՝ հաշվի առնելով այս երկու օդանավակայանների տվյալները, կազմել է 64296 մարդ․․․
Ամենաշատ