News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Բարաք Օբամայի միջեւ այսօր` հուլիսի 11-ին հեռախոսազրույց է կայացել, որի ընթացքում գերտերությունների ղեկավարներն, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ ղարաբաղյան հակամարտությունը:

Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ, երկու կողմերն էլ մտադրություն են հայտնել հետայսու եւս համախմբված քայլեր ձեռնարկել` Երեւանին եւ Բաքվին աջակցելու` խնդրի խաղաղ լուծում գտնելու հարցում:

Բարաք Օբաման բարձր է գնահատել ռուսաստանցի գործընկերոջ ջանքերն այդ ուղղությամբ` հատուկ ընդգծելով Կազանում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ