News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 25
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը դեկտեմբերի 6-8-ը կգտնվի Վրաստանում: Աշխատանքային խմբի այցը նախաձեռնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Աշխատանքային խմբի անդամներն են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Նաղդյանը, Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը, «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի դերասան, բեմադրիչ Նարինե Գրիգորյանը:

Հայ-վրացական մշակութային կապերի խթանման նպատակով Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության հետ կքննարկվեն ժամանակակից արվեստի, մշակութային ժառանգության պահպանության և հուշարձանների վերականգնման ոլորտներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող և հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել փաստաթուղթ, որը կներառի մշակույթի ոլորտում համագործակցության քայլերը և փոխհամագործակցության զարգացմանն ուղղված գործողությունների շրջանակը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սադախլո Բագրատաշեն անցակետում «Բարեկամություն» կամրջի կառուցումն ակտիվ փուլում է. շինարարության փուլը 12 ամիս է
Թե բեռնափոխադրումների, թե տնտեսական հարցերի, թե զբոսաշրջության տեսանկյունից կամուրջը կարևոր ենթակառուցվածք է լինելու...
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակություն են հայտնել հայ-վրացական հարաբերությունների…
Ղարիբաշվիլի. Շնորհավորում եմ մեր հայ համաքաղաքացիներին, եղբայրական հայ ժողովրդին Սուրբ ծննդյան տոնի առթիվ
«Դարավոր եղբայրության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված այս պատմությունը պայմանավորված է մեր ժողովուրդների բարիդրացիական ու բարեկամական հարաբերություններով...
Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան ավարտվել է. նա արդեն ժամանել է Երեւան
Կառավարության ղեկավարին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում ճանապարհել է Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին...
Պարսից ծոցը Սև ծովին կապող ուղին կարող է զարկ տալ տարածաշրջանային համագործակցությանը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ...
Փաշինյանն առաջարկել է ուսումնասիրել Վրաստանում «ԹՈւՄՈ» կենտրոնի մասնաճյուղ բացելու հնարավորությունը
Հայաստանն ու Վրաստանը մեծ ներուժ ունեն ընդլայնելու համագործակցությունը թվայնացման, հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների…