News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 25
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը

2021  թվականի  նոյեմբերի 22-ին մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ տեղեկություններ են ստացվել Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում բնակվող, Ռուսաստանի Դաշնության քաղաքացու նկատմամբ Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ՄԻՊ-ից:

«Սահմանված կարգով բողոքը ուսումնասիրելուց հետո «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` բողոք ներկայացրած անձի գրավոր համաձայնությամբ, որոշում է ընդունվել բողոքն այլ մարմնի՝ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության քննարկմանը փոխանցելու վերաբերյալ: Բողոք ներկայացրած անձը ծանուցվել է որոշման մասին:

Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդման հիման վրա Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում 2021 թվականի նոյեմբերի 24-ին Քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ  մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու մարդու իրավունքների և ազատությունների լիակատար պաշտպանության, խոշտանգումների և այլ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման հարցում»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դադիվանքի 5 հոգեւորականները պարգեւատրվել են՝ անձնուրացաբար հոգևոր-ծիսական արարողություններ կատարելու համար
Պետական նախարարը, բարձր գնահատելով Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի դերակատարությունը հոգևոր պայքարի...
Ստեփանակերտում առկա են մի քանի հարյուր թափուր աշխատատեղեր. Արցախի աշխատանքի, սոցիալական հարցերի նախարարություն
Նախարարությունը նշել է, որ աշխատանք առաջարկող կազմակերպությունների...
Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է գրանցվել. 3 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին...
Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է գրանցվել. 3 հիվանդ ծայրահեղ ծանր վիճակում է
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին...
Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է գրանցվել. 6 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1055 քաղաքացու հետազոտություն, որից 80-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան...
Հանրային խորհրդի ստեղծում և Սահմանադրության հնարավոր փոփոխություններ. Նախագահը հանդիպել է ՀԿ ներկայացուցիչների հետ
Ապաքաղաքական այս մարմինը ձևավորվելու է հանրության շրջանում հարգանք և վստահություն վայելող, համապատասխան մարդկային որակներ ու գիտելիքներ...
Ֆոտոռեպորտաժներ