News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 25
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն իր որոշմամբ ճանաչել է Ինֆորմացիայի Ազատության Կենտրոնի՝ տեղեկություն ստանալու իրավունքի խախտման փաստը Երևանի քաղաքապետարանի կողմից։ Այս մասին տեղեկացնում է կենտրոնի հիմնադիր, նախագահ Շուշան Դոյդոյանը։

Ֆեյսբուքյան իր էջում նա մանրամասնել է.

«Պաշտպանն իր որոշմամբ արձանագրում է, որ ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի հարցումներին ատշաճ և սպառիչ պատասխան չտրամադրելով՝ Երևանի քաղաքապետարանը խախտել է ՀՀ Սահմանադրությամբ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով և միջազգային փաստաթղթերով ամրագրված տեղեկություններ ստանալու վերջինիս իրավունքը:

Նույն որոշմամբ Պաշտպանն առաջարկել է Երևանի քաղաքապետարանին տվյալ որոշման շրջանակում քննարկված հարցադրումներին տրամադրել պատշաճ և ամբողջական տեղեկություններ։

Երևանի քաղաքապետարանի լրատվության պատասխատուներ, կարդացեք այս դասական որոշումը, շատ բան կարող եք սովորել։ Այն պետք կգա առաջիկա դատական գործընթացներում, երբ ԻԱԿ-ի բողոքի հիման վրա կքննարկվի ձեզ վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը տեղեկություն ստանալու իրավունքը խախտելու համար։ Ձեզ այլ կերպ բան սովորեցնելու ձև ցավոք չթողեցիք»։

Տպել