News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 25
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը

Առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփել է ՏԻՄ ընտրությունները և գոհունակությամբ  փաստել, որ իրենց վաղեմի երազանքն իրագործվել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Քանի որ կային ժամանակներ, որ մենք որպես դաշնակիցներ միասին էինք քննարկում որոշ երազանքներ,  պետք է նշեմ հետևալը.

-ՏԻՄ ընտրություններին ցածր մասնակցությունը երազանք չի կարող լինել: Դա խոսում է այն մասին, որ մարդիկ անտարբեր են և հիասթափված, սպասում են հարմար առիթի երկրից հեռանալու համար:

-Նախկին` կլանային, ցուցակագրելու, ընտրողներին նյութական խոստումներ տալու, վախի մթնոլորտ ձևավորելու և այլ բարքերի շարունակությունը հեղափոխությունից հետո երազանք չի կարող լինել: Դուք պետք է փոխեիք վիճակը և ոչ թե վիճակը հարմարեցնեիք ձեզ:

-հին հանրապետական տեղական իշխանիկներին (ինչպես դուք եք նրանց անվանում) թավշյա քաղաքապետեր վերարտադրելը երազանք լինել չէր կարող: Նոր և կարող մարդիկ պարզապես զզված են քաղաքական այս միջավայրից և փոփոխություններ բերելու մոտիվացիա պարզապես չունեն:

- և հին կանոններով` բայց հեղափոխական ծածկոցի տակ ընտրություններին ձայն հավաքելը երազանք լինել չի կարող: Ինչպես ասել ենք մի օր ԱԺ-ում, հիմա էլ ասեմ` դուք սովորական իշխանություն եք, ընդամենը...

Պարոն Փաշինյան, ոչ թե իրագործվել է Ձեր երազանքը, այլ տեղական մակարդակում մարդիկ չեն ուզում տեսնել ձեր դիլետանտներին և մեծախոսներին: Մարդիկ պատրաստ են հանդուրժել Ձեր անհրապույր կառավարությունը, բայց տեղական մակարդակներում ձեզ մերժում են, որովհետև հասկացել են, որ ձեր թիմի անդամներին մի քիչ իշխանություն ես տալիս, նախկիններից վատն են դառնում:

Եվ հիմա հարց` Ձեր բոլո՞ր երազանքներն են դեգրադացիա և տխուր վիճակներ ենթադրում:

Մտածեք այդ մասին»։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ