News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Միջուկային գործարքի շուրջ Իրանի առաջարկներն անընդունելի են, երկուշաբթի հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ Բեռլինը նախկինի պես պատրաստ է այդ հարցում գնալ դիվանագիտական ճանապարհով, սակայն ժամանակը սպառվում է, հաղորդում է Reuters-ը:

«Մենք ուշադիր եւ մանրամասն ուսումնասիրեցինք առաջարկները եւ եկանք այն եզրակացության, որ Իրանը հրաժարվել է գրեթե բոլոր փոխզիջումներից, որոնք ձեռք էին բերվել ավելի վաղ՝ մի քանի ամիս տեւած լարված բանակցությունների ընթացքում»,- ասել է նա։

Մամուլի քարտուղարը հավելել է, որ առաջարկները «բանակցությունների հաջող ավարտի հիմք չեն հնդիսանում»։ «Մենք ակնկալում ենք, որ իրանական պատվիրակությունը Թեհրանում տեղի ունեցած խորհրդակցություններից հետո իրատեսական առաջարկներով կվերադառնա Վիեննա»,- ասել է մամուլի քարտուղարը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պենտագոնում հայտարարել են, որ Իրանը մի քանի ամսում կարող է միջուկային զենք ստեղծել
Իրանը կարող է միջուկային զենքի նյութ արտադրել երկու շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում ․․․
Իսրայելը կարող է հարված հասցնել Իրանին, եթե Թեհրանը սկսի 60 տոկոսից ավելի հարստացնել ուրանը. Axios
Իսրայելը կհարվածի Իրանին, եթե Թեհրանը 60 տոկոսից ավելի հարստացնի ուրանը...
ԱՄՆ-ը եւ Իսրայելը պայմանավորվել են շարունակել վերացնել «Իրանից բխող սպառնալիքները»
Որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի․․․
ԱՄՆ-ն Իրանի հետ չի քննարկում միջուկային գործարքին վերադառնալու հարցը. պետդեպարտամենտ
ԱՄՆ-ն Իրանի հետ որեւէ ձեւաչափով  քննարկումներ չի իրականացնում...
ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ որեւէ պաշտոնական եւ բաց բանակցություն չի եղել․ Իրանի ԱԳՆ
Քանանին նշել է, որ այս նպատակին հասնելու համար․․․
ԱԷՄԳ-ն հայտարարել է, որ Իրանը համաձայնել է իր միջուկային օբյեկտներում դիտարկման եւ ստուգման անցկացմանը
Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամի հետ քննարկումներից հետո․․․
Ամենաշատ