News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը


Դեկտեմբերի 4-ին Արարատի մարզի Հովտաշատ համայնքում օծվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված համայնքի երեք հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Դավիթ Դանիելյան, Արթուր Ղազարյան և ոստիկանության զորքերի ծառայող Խաչատուր Աղաջանյան։ Նրանք կռվեցին հանուն հայրենիքի ու հերոսաբար զոհվեցին։

Խաչքարի օծման արարողությանը ներկա էին զոհվածների հարազատները, համայնքի բնակիչներ, ոստիկանության զորքերի ծառայողներ։

Նշենք, որ Խաչատուր Աղաջանյանը ծնվել էր 1997 թվականին՝ Հովտաշատում: Մարտեր առանց կանոնների մարտարվեստի Հայաստանի չեմպիոն էր։ Արցախյան 44-օրյա պատերազմում մասնակցել է Քարվաճառի ու Շուշիի պաշտպանությանը։ Հերոսաբար զոհվել է նոյեմբերի 7-ին՝ Շուշիի մատույցներում։ Հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, Արցախի «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով և բազմաթիվ այլ մեդալներով։

Փա՜ռք հանուն հայրենիքի զոհված բոլոր հերոսներին։

Տպել