News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 25
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը


Դեկտեմբերի 3-ին, ժամը 05.30-ին, ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Չարենցավանի բաժին հաղորդում է ստացվել, որ ծառայություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի 10-րդ շենքի 4-րդ հարկի մի բնակարանից ծուխ է դուրս գալիս և երեխայի լացի ձայն է լսվում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները պարզել են ծխացող բնակարանում բնակվող անձանց ինքնությունը։ Հրդեհը մարելուց հետո բնակարանի հյուրասենյակի հատակին, այրված և ծխահարված վիճակում, հայտնաբերվել է 89-ամյա Ռոզա Գյուլումյանի դիակը:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Չարենցավանի բաժնի և ՔԿ Չարենցավանի քննչական բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական համալիր միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռոզա Գյուլումյանին ծեծելով և այրելու միջոցով կյանքից ապօրինի զրկել է 36-ամյա թոռնուհին։ Նա ներկայացվել է Չարենցավանի քննչական բաժին և կատարվածի վերաբերյալ տվել խոստովանական ցուցմունք:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ 36-ամյա կինը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 84-րդ կմ-ին արգելափակվել են ավտոմեքենաներ...
Դժբախտ պատահար Գրիբոյեդովի փողոցում. շինհրապարակում՝ երկաթե ամրանների վրա, անգիտակից վիճակում հայտնաբերվել է աշխատակիցը
Փրկարարները՝ շտապօգնության աշխատակիցների հետ, երկաթե ամրանների վրայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային...
Ջուլիան Ասանժն ԱՄՆ իր արտահանձնման որոշումը բողոքարկելու թույլտվություն է ստացել
«Ամբաստանյալի իրավասությունն ապացուցելու միջնորդությունը բավարարված է...
Դանակահարության վայրում հայտնաբերել են արյան հետքեր և 20 սմ-անոց խոհանոցային դանակ՝ շեղբին արնանման հետքերով
Դանակահարություն Վանաձորում. Բազումի ոստիկանների բացահայտումը...
Բացահայտվել է Եղեգնավան գյուղում 2 հոգու դանակահարությունը
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն...
Արծվաբերդ գյուղում մի շարք գողություններ էր արել. Տավուշի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների...
Ֆոտոռեպորտաժներ