News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Այս համաձայնագրով չի կարգավորվում պաշտպանական նպատակներով օգտագործվող ապրանքների շրջանառությունը: Այս մասին դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովում տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի եւ տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագրի վավերացման հնարավորության քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ըստ նրա՝ համաձայնագիրը վերաբերում է նաեւ այն ապրանքներին, որոնց վերաբերյալ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը կամ դեռ չի ընդունվել, կամ դեռ ուժի մեջ չի մտել։ Միեւնույն ժամանակ, այս ապրանքներն արդեն ներառված են միասնական ցանկում։ «Միասնական ցանկը ներառում է մոտ 67 ապրանքախումբ։ Ավելին, համաձայնագիրն ինքը ստորագրվել է 2020 թվականին»,- ասաց նախարարը։

Համաձայնագիրը, ինչպես նշեց Քերոբյանը, չի կարգավորում պաշտպանական նպատակների համար կիրառվող արտադրանքի, պաշտպանության եւ անվտանգության շահերի ապահովման համար կիրառվող արտադրանքի, օգտագործված արտադրանքի՝ դեղերի, բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորումները:

Փաստաթղթի բովանդակությունը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը։ Նա, մասնավորապես, ասաց, որ համաձայնագիրը չի տարածվում սանիտարական, անասնաբուժական եւ կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման իրավահարաբերությունների վրա։

«Համաձայնագրում նշված ապրանքի անվտանգությունն ապահովվում է որպես անհատ ձեռնարկատեր գրանցված իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից»,- ասաց պաշտոնյան։ Համաձայնագրով սահմանվում է նաեւ ապրանքների հետկանչման մեխանիզմը։ Արդյունքում բավականին երկար քննարկումներից հետո հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն են տվել օրենսդրական այս նախաձեռնությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՏՄ-ում ապրանքների հսկման մեխանիզմի գործարկման պիլոտային նախագիծը կմեկնարկի հուլիսի 1-ին
Հսկման մեխանիզմները կթեստավորվեն 2002թ. հուլիսի 1-ից...
ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի աճը 2022 թվականին 3.1 տոկոս կկազմի
«Չնայած ԵԱՏՄ-ի տնտեսությունները նախորդ տարի բավականին ակտիվ վերականգնվում էին եւ հասան նախահամավարակային մակարդակին, այս տարի հանձնաժողովի փորձագետներն այդ աճի դանդաղում են կանխատեսում...
Անդամակցությունը ԵԱՏՄ-ին ձեռնտու չէ Ադրբեջանին. փորձագետը թվեր է ներկայացրել
«Ռուսական ներդրումները ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ Հայաստանում 2.1 միլիարդ դոլար են կազմում...
Ալեքսեյ Օվերչուկ. ԵԱՏՄ երկրների արտաքին առեւտրի ծավալը մինչեւ 2021 թվականի վերջը մոտ 800 միլիարդ դոլար կկազմի
«Առեւտրի ծավալների աճն ավելի արագ տեմպերով է ընթանում միության ներսում, քան դրսում...
Ղրղզստանը մեկ տարով դարձել է ԵՏՄ նախագահ
ԵՏՄ նախագահությունը 2022թ. Ղազախստանից անցել է Ղրղզստանին...
ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահությունը հաստատել է Միության տարածքից ՀՀ ուղարկվող բեռների մաքսային հայտարարագրումը
Առաջարկվող կարգով նախատեսվում է, որ Հայաստան եկող բեռների մաքսային ձեւակերպումն ու կապարակնքումն իրականացվեն առաքողի տարածքային մաքսային ծառայությունների…
Ֆոտոռեպորտաժներ