News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 23
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

3D տպիչով ստեղծված Sarco խցիկը, որը նախատեսված է կամավոր էվթանազիայում օգտագործման համար, կարող է օրինական կերպով տարածվել եւ օգտագործվել Շվեյցարիայում՝ Exit International կազմակերպության եզրակացության համաձայն, հայտնել է Swissinfo-ն։

Շվեյցարիայում 2020 թվականին մոտ 1300 մարդ է մահացել՝ ստանալով ինքնասպանության օժանդակության ոլորտում երկրի երկու խոշորագույն կազմակերպությունների՝ Exit-ի (կապ չունի Exit International-ի հետ) եւ Dignitas-ի ծառայություններից:

Ներկայումս օգտագործվում է նատրիումի պենտոբարբիտալ լուծույթի ներքին ընդունման մեթոդը: Դեղամիջոցն ընդունելուց հետո մարդը քնում է երկուսից հինգ րոպե, այնուհետեւ ընկնում խորը կոմայի մեջ, ինչից անմիջապես հետո վրա է գալիս մահը: Sarco-ն կյանքից կամավոր հեռանալու այլ մոտեցում է առաջարկում` առանց վերահսկվող նյութերի օգտագործման:

Ավստրալիայում գրանցված Exit International-ի հիմնադիր դոկտոր Ֆիլիպ Նիչկեի (Philip Nitschke) խոսքով՝ 3D տպիչով ստեղծված խցիկը ակտիվացվում է ներսից՝ մահանալ ցանկացողի կողմից: «Սարքը հնարավոր է տեղափոխվել ցանկացած վայր: Մարդը պառկում է հարմարավետ խցիկի մեջ։ Նրան տալիս են մի շարք հարցեր, եւ երբ պատասխանը ստացվում է, նա կարող է սեղմել խցիկի ներսում գտնվող կոճակը՝ ցանկացած հարմար պահի ակտիվացնելով սարքը։

Խցիկը հագեցած է մեխանիզմով, որը դրա ներսը լցնում է ազոտով՝ արագորեն նվազեցնելով օդում թթվածնի կոնցենտրացիան 21-ից մինչեւ 1 տոկոս։ Մարդը փոքր-ինչ ապակողմնորոշված ​​է զգում եւ կարող է թեթեւ էյֆորիա զգալ նախքան ուշագնացությունը: Այս ամենը տեւում է մոտ 30 վայրկյան։ Մահը վրա է գալիս հիպոքսիայի եւ հիպոկապնիայի պատճառով, այսինքն՝ թթվածնի եւ ածխաթթու գազի պակասի պատճառով։ Չկա ոչ խուճապ, ոչ շնչահեղձության զգացում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ