News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մյանմայից ռոհինջա փախստականները դատի են տվել Facebook-ին 150 միլիարդ դոլար ստանալու համար՝ մեղադրելով սոցցանցին, որ այն չի կարողացել հակազդել ռոհինջա ժողովրդի հասցեին ատելություն տարածող արտահայտություններին, հայտնել է The Hill-ը։

ԱՄՆ-ում փախստականները հայց են ներկայացրել Կալիֆորնիայի բարձրագույն դատարան, իսկ Եվրոպայում գտնվող ռոհինջա փախստականները նմանատիպ հայց են ներկայացրել Մեծ Բրիտանիայում:

«Facebook-ը նման է ռոբոտի՝ մեկ ծրագրավորված առաքելությամբ՝ աճել: Եվ անհերքելի իրականությունն այն է, որ Facebook-ի աճը, որը սնվում է ատելությամբ, պառակտմամբ եւ ապատեղեկատվությամբ, հետեւում է թողել հարյուր հազարավոր ռոհինջաների խարխլված կյանքեր», - ասվում է հայցի մեջ:

Թեեւ Facebook-ը ԱՄՆ-ում հիմնականում պաշտպանված է նման մեղադրանքներից, քանի որ կա համա պատասխան օրենք, որը պաշտպանում է ինտերնետ ընկերություններին երրորդ անձանց կողմից հրապարակված բովանդակության համար. փախստականների իրավաբանները կփորձեն կիրառել Բիրմայի օրենքը, քանի որ Մյանմայում սոցիալական ցանցերը պաշտպանող օրենքներ չկան։

Բողոքում ասվում է, որ Facebook-ի ալգորիթմների միտումը՝ խորհուրդ տալ «ընկալունակ օգտատերերին միանալ ծայրահեղական խմբերին», հարթակը բաց է դարձնում «ավտոկրատ քաղաքական գործիչների եւ վարչակարգերի կողմից շահագործման համար»:

Միջազգային քրեական դատարանը հետաքննություն է սկսել՝ պարզելու, թե արդյոք Մյանմայի զինվորականները լայնածավալ հանցագործություններ են կատարել ռոհինջաների դեմ։ 2017 թվականին 600.000-ից մինչեւ 1 միլիոն ռոհինջա բռնի տեղահանվել է Մյանմայից, նրանց մեծ մասը փախել է հարեւան Բանգլադեշ:

Փախստականների բողոքում ասվում է, որ Facebook-ը «գրեթե չի արձագանքել եւ սակավ ռեսուրսներ է հատկացրել» խնդրի լուծման համար, չնայած 2013-2017 թվականներին բազմիցս զգուշացվել է սոցցանցերում ռոհինջաների հասցեին ատելության խոսքի եւ ապատեղեկատվության ճնշող քանակի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ