News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ինքնաթիռների անձնակազմերին հատուկ զսպիչ միջոցներ կիրառել «ավիադեբոշ» սարքողների դեմ, հայտնել է ՏԱՍՍ-ը։

Ռուսաստանի Դաշնության Օդային օրենսգրքում այժմ կա նորմ, ըստ որի օդանավի հրամանատարը կարող է հրահանգել անձնակազմի անդամներին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ներառյալ հարկադրանքի միջոցներ այն անձանց նկատմամբ, ովքեր իրենց գործողություններով անմիջական սպառնալիք են ստեղծում օդանավի թռիչքի անվտանգության համար կամ սպառնում են այլոց կյանքին ու առողջությանը եւ հրաժարվում են ենթարկվել օդանավի հրամանատարի կարգադրություններին»: Նման հրահանգ կարող է տրվել ավիացիոն ձեռնարկության ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցներին։

Զսպան միջոցների ցանկը եւ անձնակազմի անդամների գործողությունների հերթականությունը կհաստատի կառավարությունը։ Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 180 օր անց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ