News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 25
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը

 Չինաստանը դիտարկում է Աֆրիկայի ատլանտյան ափի երկայնքով իր առաջին մշտական ​​ռազմաբազայի կառուցման հնարավորությունը, եւ Վաշինգտոնը, որը ոգեւորված չէ այդ գաղափարից, արդեն սկսել է դիվանագիտական ​​ջանքեր գործադրել ծրագրերը խափանելու համար:

ԱՄՆ պաշտոնյաները, վկայակոչելով ամերիկյան հետախուզության գաղտնի զեկույցները, հայտնել են Wall Street Journal-ին, որ Պեկինը կարող է Հասարակածային Գվինեայի նավահանգստային Բատա քաղաքը դիտարկել որպես բազայի տեղակայման վայր: Բատայի նավահանգիստ 2009-2014 թթ. արդիականացվել է China Road & Bridge Co-ի կողմից: ԱՄՆ հետախուզությունն առաջին անգամ իմացել է բազայի ստեղծման հնարավորության մասին 2019 թվականին:

Ջոն Ֆայները՝ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալը, հոկտեմբերին այցելել է Հասարակածային Գվինեա՝ նախագահ Թեոդորո Օբիանգ Նգեմա Մբասոգոյին եւ նրա որդուն տարհամոզելու համար, հայտնել է Journal-ը: Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ նրանք քննարկել են «ծովային անվտանգության բարելավման եւ COVID-19-ի համավարակի դադարեցման ուղիները»:

Վարչակազմի պաշտոնյաներից մեկը թերթին հայտնել է, որ ԱՄՆ-ը «հասկացրել է Հասարակածային Գվինեային, որ այնտեղ [չինական] գործունեության հետ կապված որոշ հնարավոր քայլեր ազգային անվտանգության մտահոգություններ կառաջացնեն»:

Գեներալ Սթիվեն Թաունսենդը՝ Աֆրիկայում ԱՄՆ հրամանատարության ղեկավարը, ապրիլին հայտարարել է, որ Պեկինի «ամենալուրջ սպառնալիքը» կլինի Աֆրիկայի ատլանտյան ափին գտնվող ռազմածովային բազան: The Journal-ը գրել է, որ բազայի ստեղծման հնարավորությունը «տագնապ է առաջացնում Սպիտակ տանը եւ Պենտագոնում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել